Էրիխ Ֆրոմմ. հոգեվերլուծաբան և փիլիսոփա, ծնվել է 1900թ. մարտի 23-ին՝ Ֆրանկֆուրտում, ուղղափառ հուդայականների ընտանիքում: Նրա մայրը՝ Ռոզա Ֆրոմմը (օրիորդական ազգանունը՝ Կրաուզե), Ռուսաստանից գաղթած ռաբբիի դուստր էր: Էրիխի հայրը՝ Նաֆթալի Ֆրոմմը, նույնպես ռաբբիների որդի և թոռ էր, և չնայած՝ զբաղվում էր առևտրով, ընտանիքում պահում և պահպանում էր ուղղափառ կրոնական ավանդույթները...
Ալֆրեդ Ադլերը ծնվել է 1870 թվականի փետրվարի 7-ին, Վիեննայում` հրեական վաճառականների ընտանիքում: Ադլերը մանուկ հասակում տառապել է մի շարք ծանր հիվանդություններով, նույնիսկ մի քանի անգամ շատ մոտ է կանգնած եղել մահվանը: Նա հիվանդացել է նաև թոքախտով, և դեպքն այնքան ծանր է եղել, որ բժիշկները կարծել են, թե չեն կարող փրկել նրա կյանքը...
Կառլ Յունգը ծնվել է 1875 թվականի հուլիսի 26-ին, փոքրիկ շվեյցարական քաղաքում` Կեսվիլում` քահանայի ընտանիքում: Հայրը հաճախ էր որդու հետ զրուցում Աստծո, կրոնի մասին և շատ էր ցանկանում, որ Յունգը նույնպես քահանա դառնա, սակայն նա քահանա դառնալու համար չէր ծնվել: 1886 թվականին հայրը Յունգին կրթության է տալիս շվեյցարական լավագույն գիմնազիաներից մեկում...
Սիգիզմունդ (Զիգմունդ) Շլոմո Ֆրեյդը ծնվել է 1856 թվականի մայիսի 6-ին, Ավստրիայի Ֆրայբերգ քաղաքում` ավանդապաշտ հրեական ընտանիքում: Ֆրեյդի հայրը` Յակուբ Ֆրեյդը, զբաղվում էր անտառների փոքր բիզնեսով: Ֆրեյդը 7 երեխաներից ամենամեծն էր, սակայն նրա հայրը նախկին ամուսնությունից ևս 4 երեխա ուներ...
Հումանիստական հոգեբանության հայտնի ներկայացուցիչ Աբրահամ Հարոլդ Մասլոուն ծնվել է 1901 թվականի ապրիլի 1-ին, Բրուքլինում (Նյու Յորք):Նրա ծնողները հրեաներ էին, որոնք Ռուսաստանի փախստականներից էին:Նա 7 երեխաներից ամենամեծն էր: Մասլոուն ամաչկոտ էր, չշփվող և ընկերներ գրեթե չուներ:Նա վատ հարաբերությունների մեջ էր իր մոր հետ...
Հոգեբույժ, հոգեթերապևտ, գեշտալտ - թերապիայի հիմնադիր Ֆրեդերիկ Սալոմոն Պերլզը, ով հայտնի է նաև որպես Ֆրից Պերլզ, ծնվել է 1893 թվականին, Բեռլինում: Պերլզը և իր քույրերը հաճախ էին ականատես լինում ծնողների վիճաբանություններին, որոնք սովորաբար ավարտվում էին ծեծկռտուքով: Մայրը հաճախ էր երեխաներին ենթարկում ֆիզիկական բռնության...
Հայտնի հոգեբան, հոգեթերապեևտ և հոգեվերլուծաբան Կարեն Հորնին ծնվել է 1885 թվականի սեպտեմբերի 16-ին, Գերմանիայի Համբուրգ քաղաքի մերձակայքում գտնվող Բլանկենեզ գյուղում: Նրա հայրը` Բերնդտ Վակելսը, նավապետ էր, իսկ մայրը` Կլոդիլտա Մարի Վան Ռոսենսենը, հմայիչ և ազատամիտ կին էր, ով 18 տարի մեծ էր իր ամուսնուց...
Գերմանացի հոգեբան, բժիշկ, փիլիսոփա, ֆիզիոլոգ, լեզվաբան Վիլհելմ Վունդտը ծնվել է 1832 թվականի օգոստոսի 16 - ին, Նեկրասու քաղաքում (Բադեն - Բադեն):
Դպրոցն ավարտելուց հետո նա սովորում է Տիբեթիայում, ինչպես նաև Բեռլինի և Գեյդելբերգի համալսարաններում: Գեյդելբերգում Վունդտը ամուսնանում է Սոֆի Ռայի հետ: Այդ ժամանակահատվածում նա գրում է...
Ավստրիացի հոգեբան և հոգեբույժ Վիկտոր Ֆրանկլը ծնվել է 1905 թվականի մարտի 26-ին, Վիեննայում: Դեռ դեռահաս տարիքում Ֆրանկլը հետաքրքրվում էր Ֆրեյդի գաղափարներով և հաղորդակցվում նամակագրություններով: Զ. Ֆրեյդը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց նրա նկատմամբ և շուտով` 1924 թվականին 19-ամյա երիտասարդի հոդվածը հրապարակվեց հոգեվերլուծության միջազգային ամսագրում...
Ամերիկացի հոգեբան և հոգեբույժ Էրիկ Բեռնը (Լեոնարդ Բեռնշտեյն) ծնվել է 1910 թվականի մայիսի 10-ին, Կանադայում: Նրա հայրը բժիշկ էր, իսկ մայրը պրոֆեսիոնալ խմբագիր և հեղինակ: Նրա ընտանիքը Կանադա էր գաղթել Լեհաստանից և Ռուսաստանից: Բեռնի հայրը մահանում է 38 տարեկանում տուբերկուլյոզից: Մայրը նպաստում է, որ որդին բժշկական կրթություն ստանա...