Սիրո ուժը

 

Շատ ու շատ հանճարեղ մարդիկ փորձել են վերծանել սիրո մեծագույն գաղտնիքը, մարդկային կյանքի մեծագույն հանելուկը: Փիլիսոփաներ ու հոգեբաններ, կրոնական մտածողներ ու ստեղծագործական գործունեության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ փորձել են բացահայտել այն: Սակայն մինչ այժմ գոյություն չունի  բոլորի համար ընդունելի սիրո  բնորոշում: Դեռևս հնագույն ժանանակներում այս հարցին բավականին ուշադրություն են հատկացրել հնագույն մտածողներ Պլատոնն ու Արիստոտելը: Պլատոնի կարծիքով` սերը  ոչ թե մարմնական, այլ հոգևոր զգացմունք է, որը մարդուն տալիս է աշխարհը ճանաչելու ազատություն:Արիստոտելը այլ տեսակետ ուներ. նա սերը մարմնական զգացմունք էր համարում և գտնում էր, որ այն մարդկային մարմնի առաջնային էներգիաներից մեկն է:
Հնագույն գրական աղբյուրներից կարելի է նկատել, որ մարդիկ ուշադրություն էին դարձնում այն հարցին, որ ոմանք սիրում են կրքոտ, ընդհատումներով, իսկ մյուսները` հանգիստ ու մինչև կյանքի վերջ: Այս ուսումնասիրությունները նույնիսկ իրենց արտացոլանքը գտան հունական լեզվում:
Սիրո ամենահայտնի տիպաբանությունը պատկանում է կանադացի հոգեբան և սոցիոլոգ Ջոն Ալլան Լիին, որը նկարագրել է սիրո վեց տեսակ` դրանք անվանելով հունական տերմիններով:Սիրո այս տեսակները մասամբ կախված են մարդու խառնվածքից, նաև նշանակություն ունեն հասարակության մշակութային նորմերը, նրանց հոգևոր հասունության մակարդակը, ինչպես նաև դաստիարակությունը: Պետք է հաշվի առնել, որ սիրո մաքուր տեսակներ հազվադեպ են հանդիպում.
 
Սեր — ագապե
Ագապեն սիրո այնպիսի տեսակ է, որին հատուկ է այլասիրությունն ու երկրպագությունը:Այն համբերատար է և լի անմար կապվածությամբ:Այս սիրով սիրողը կարող է ներել  ամեն ինչ, անգամ` դավաճանությունը: Ագապեն հիմնված է ավանդական քրիստոնեական հայացքների վրա, համաձայն որոնց սերը ոչ մի հատուցում չի պահանջում, այն բարի է, համբերատար և հավերժ:Այս սերը զուգորդվում է Հիսուս Քրիստոսի հետ:
Լիի տվյալների համաձայն` մարդկանց միայն յոթ տոկոսին է հատուկ սիրո նման  դրսևորումը:
 
Սեր- ստորգե
Ստորգեն սիրո կայուն ու հաստատուն տեսակ է, որը նման է ծնողական քնքշանքի, ըմբռնման, պաշտպանության, առանց խելացնոր վիճակների ու փոթորիկի:Այն ձևավորվում է աստիճանաբար:Այս սիրով սիրողներին դուր է գալիս տնային գործերի սովորական ընթացքը,սովորություններից ու առօրյա հոգսերից  նրանց զգացմունքները չեն մարում:Նրանք չեն վախենում դավաճանությունից, քանի որ լիովին վստահում են միմյանց:Տարիների ընթացքում նրանց ներքին ձգողականությունը միմյանց հանդեպ չի մարում:Սեքսն  այս հարաբերություններում պարզ է և հասարակ. զույգն այն համարում է հոգևոր մտերմության շարունակություն, որը նրանց սկսում է  հետաքրքրել հարաբերությունների ավելի ուշ շրջանում:
Սեր – պրագմա
Պրագման ոչ միայն սիրո տեսակ է, այլև դրա ձեռքբերման միջոց: Պրագմիկն ընտրում է զուգընկերոջը` ելնելով նրան ուղղված մի շարք լավ մտածված պահանջներից: Երբ համապատասխան թեկնածուն գտնվում է և նրա հետ գալիս է փոխհամաձայնեցման, պրագմատիկ սերը վերածվում է ավելի ամուր ու խորը զգացմունքի:Իսկական պրագմիկը չի կարող սիրել նրան, ով արժանի չէ սիրո:Նա շատ բծախնդիր է և նկատում է մարդկանց բոլոր դրական ու բացասական կողմերը:
Սեր-մանիա
Սիրո այս տեսակը փոթորկուն է և ամենակուլ: Այն զուգորդվում է խելացնորության ու շփոթմունքի հետ:Սիրահարվածը մշտապես տոգորված է իր սիրեցյալից սիրո և ուշադրության նշաններ  ստանալու ցանկությամբ:Այսպիսի զգացմունքը նման է «ամերիկյան ոլորանների». ուժեղ գլխապտույտ առաջացնող բարձրացումներն ու իջեցումները բերում են անսպասելի  և արագ  ավարտի:
Սեր-լուդուս
Սիրո այս տեսակը սիրախաղ է հիշեցնում: Այս դեպքում սիրեկաններն արագ են մտնում խաղի մեջ ու, որպես կանոն, միմյանցից չեն պահանջում լուրջ պարտականություններ:Նրանք կարող են ունենալ միաժամանակ մի քանի զուգընկեր, ինչը նրանց  ընտրության  հնարավորություն է տալիս և օգնում խուսափել   որևէ մեկից հոգեբանական կախվածության մեջ գտնվելուց:
Սեր-էրոս
Էրոսը սիրո այնպիսի տեսակ է, որը  հիմնված է ֆիզիկական հակման վրա:Այն արտահայտվում է կրքոտ, զգացմունքային, սեքսուալ ձգողականությամբ:Լին կարծում է, որ էրոտիկ սերը նման է կայծի. այն արագ առաջանում  է ու արագ  էլ մարում է:Էրոտիկ սերը հազվադեպ է խորը և ամուր հարաբերությունների հիմք հանդիսանում:
Սիրո մասին խոսելիս պետք չէ մոռանալ  նաև այն մասին, որ ցանկացած գործընթաց, իրավիճակ կամ իր  բաղկացած է երեք բաղադրիչներից` Ֆիզիկական, հոգեբանական և  էներգետիկ:Այդպես էլ սերը կարելի է բաժանել ֆիզիկական (սեռական բնազդ, ձգողականություն), հոգեկան (հույզեր, զգացմունքներ), էներգետիկ (ոգեշնչում, ուժերի հոսք) բաղադրիչների: Կնոջ և տղամարդու միջև իրական սիրո մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ առկա են բոլոր երեք բաղադրիչները: Եթե տղամարդու և կնոջ միջև կա միայն սեռական կապ, կիրք, ապա այդպիսի սերն արագ մարում է և հայտնվում է երկրպագման նոր օբյեկտ: Զույգի միջև հոգևոր կապի առաջացման դեպքում հարաբերությունները սովորաբար ավելի երկարատև են լինում, սակայն հոգևոր միասնություն գտնելը դժվար է, երբեմն նույնիսկ`անհնարին:
Ոգեշնչող սիրո առկայության դեպքում մարդ էներգիայի նոր հոսք է զգում, սկսում է իրեն ներքուստ ավելի թեթև զգալ:Սովորաբար, այդպիսի սիրո կարիք ունեն հատկապես տեղծագործող մարդիկ, քանի որ նրանք չեն կարողանում ստեղծագործել առանց սիրո ու ոգեշնչման:
Շատ գիտնականներ պնդում են, որ սերը ընդհամենը քիմիական ռեակցիա է  և սեր են առաջացնում  այնպիսի հորմոններ, ինչպիսիք են դոֆամինը, ֆենիլէթիլամինը, էնդորֆինը, վազոպրեսինը և օկսիտոցինը: Հայացքը, ձեռքերի հպումը, հոտը առաջացնում են նյութերի հոսք, որը, տարածվելով արյան մեջ, առաջացնում է էյֆորիկ վիճակ:
 Շատ բժիշկներ կարծում են, որ սերն անբուժելի հիվանդություն է, եթե այն միակողմանի է և, միևնույն ժամանակ, եթե սերը երկկողմանի է, ապա այն դեղ է բոլոր հիվանդությունների դեմ:
 Ինչ վերաբերում է հոգեբաններին,ապա նրանք ավելի խորությամբ են ուսումնասիրել այս գործընթացը:Հոգեբանների կարծիքով, սերը  մարդուց ահռելի ջանքեր  է պահանջում, ինչպես նաև դիմացինին լսելու և փոխզիջման գնալու կարողություն:Այն նաև պատասխանատվություն է, հավատարմություն, հաճույք, հոգատարություն, անկեղծություն, կիրք, վստահություն,մտերմություն, շփում, վիրավորանք, հարգանք, ընկերություն: Ընդ որում, սիրո նշանները հատուկ են  նաև սիրահարվածությանը: Սակայն պետք չէ շփոթել այս երկու հասկացությունները, քանի որ սերն ու սիրահարվածությունը  տարբեր կերպ են դրսևորվում:
Սիրահարվածությունը սիրո առանձին փուլ չէ, այլ բոլորովին մեկ ուրիշ զգացմունք, քանի որ ավելի քիչ են այն դեպքերը, երբ սիրահարվածությունը վերածվում է սիրո, քան հակառակը, ինչպես նաև, սերը կարող է առաջանալ առանց սիրահարվածության:Ամերիկացի հոգեբան Դորոտի Տեննովը գտնում է, որ սիրահարվածությունը իսկական սեր չէ և բնութագրում է  այն որպես հետևյալ ախտանիշներն ունեցող հիվանդագին վիճակ.
մշտական կպչուն մտքեր սիրած էակի մասին,
սուր, փոխադարձ զգացմունքների հիվանդագին պահանջմունք, 
փոխադարձ սիրո դեպքում էյֆորիայի զգացողություն,
սիրո օբյեկտի վրա այն աստիճանի կենտրոնացում, որ մարդ կարող է անտեսել իր կարևոր պարտականություններն ու չլուծել ընթացիկ հարցերը,
սիրո օբյեկտի խեղաթյուրում, որը  հաճախ ուղկցվում է զառանցանքով: Ընդ որում, սիրած էակի դրական կողմերը գերագնահատվում են, իսկ բացասականները կա՛մ արհամարհվում են, կա՛մ էլ համարվում են ձգողական,
 ուժեղ սեռական հակում սիրած էակի  նկատմամբ:
Տենովը նշում էր, որ թեև սիրահարվածությունն ու սեքսով զբաղվելու ցանկությունը միևնույն բանը չեն, այնուամենայնիվ, սիրահարվածությունն առանց սեռական հակման  գոյություն չունի, քանի որ այն ընկած է դրա  հիմքում:Նրա կարծիքով <<սիրո հիվանդությունից>> բուժվելը գրեթե անհնար է:Կա միայն երկու <<դեղամիջոց>> սիրահարվածության դեմ: Առաջինը` դադարեցնել բոլոր շփումները սիրած էակի հետ: Այս միջոցը բավականին ցավալի է և գրեթե միշտ ուղեկցվում է  դեպրեսիայով, սակայն նորմալ մարդու մոտ սիրահարվածությունը դրա հետ մեկտեղ մարում է: Մյուս միջոցը հարաբերություններն սկսելն է: «Հիվանդագին» սիրահարվածության առանձնահատկությունն այն է, որ այն սովորաբար անհետանում է 1-4 տարվա ընթացքում: Պատահական չէ, որ ասում են` մարդիկ  ամենից հաճախ բաժանվում են չորս տարի անց:
Սերը ամենից հզոր ապաքինող ուժն է ամբողջ տիեզերքում: Մեզնից յուրաքանչուրն ունի սիրելու ունակություն:Սակայն որևէ մեկին սիրելու համար անհրաժեշտ է  նախ և առաջ հարգել նրան:Իհարկե, ամենից առաջ մենք պետք է սիրենք և հարգենք ինքներս մեզ, քանի որ հակառակ դեպքում շատ դժվար է  հարգել ու սիրել ուրիշներին: Իսկական սերն անվերապահ է և փոխարենը ոչինչ չի պահանջում: Երջանիկ սիրային հարաբերությունների գաղտնի բանաձևը կայանում է նրանում, որ  մարդիկ ուշադրություն դարձնեն  նրան, թե իրենք  ինչ կարող ենք տալ դիմացինին, այլ ոչ թե ինչ կարող են ստանալ: Ուստի եթե  ուզում ենք սիրված լինել, պետք է նախ և առաջ ինքներս այդ  սերը նվիրենք և հավատանք սիրո մեծագույն ուժին:
 

56.jpgՇատ ու շատ հանճարեղ մարդիկ փորձել են վերծանել սիրո մեծագույն գաղտնիքը, մարդկային կյանքի մեծագույն հանելուկը: Փիլիսոփաներ ու հոգեբաններ, կրոնական մտածողներ ու ստեղծագործական գործունեության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ փորձել են բացահայտել այն: Սակայն մինչ այժմ գոյություն չունի  բոլորի համար ընդունելի սիրո բնորոշում: Դեռևս հնագույն ժանանակներում այս հարցին բավականին ուշադրություն են հատկացրել հնագույն մտածողներ Պլատոնն ու Արիստոտելը: Պլատոնի կարծիքով` սերը  ոչ թե մարմնական, այլ հոգևոր զգացմունք է, որը մարդուն տալիս է աշխարհը ճանաչելու ազատություն: Արիստոտելը այլ տեսակետ ուներ. նա սերը մարմնական զգացմունք էր համարում և գտնում էր, որ այն մարդկային մարմնի առաջնային էներգիաներից մեկն է:
Հնագույն գրական աղբյուրներից կարելի է նկատել, որ մարդիկ ուշադրություն էին դարձնում այն հարցին, որ ոմանք սիրում են կրքոտ, ընդհատումներով, իսկ մյուսները` հանգիստ ու մինչև կյանքի վերջ: Այս ուսումնասիրությունները նույնիսկ իրենց արտացոլանքը գտան հունական լեզվում:
Սիրո ամենահայտնի տիպաբանությունը պատկանում է կանադացի հոգեբան և սոցիոլոգ Ջոն Ալլան Լիին, որը նկարագրել է սիրո վեց տեսակ` դրանք անվանելով հունական տերմիններով: Սիրո այս տեսակները մասամբ կախված են մարդու խառնվածքից, նաև նշանակություն ունեն հասարակության մշակութային նորմերը, նրանց հոգևոր հասունության մակարդակը, ինչպես նաև դաստիարակությունը: Պետք է հաշվի առնել, որ սիրո մաքուր տեսակներ հազվադեպ են հանդիպում. 

Սեր — ագապե
Ագապեն սիրո այնպիսի տեսակ է, որին հատուկ է այլասիրությունն ու երկրպագությունը: Այն համբերատար է և լի անմար կապվածությամբ: Այս սիրով սիրողը կարող է ներել ամեն ինչ, անգամ` դավաճանությունը: Ագապեն հիմնված է ավանդական քրիստոնեական հայացքների վրա, համաձայն որոնց սերը ոչ մի հատուցում չի պահանջում, այն բարի է, համբերատար և հավերժ: Այս սերը զուգորդվում է Հիսուս Քրիստոսի հետ:
Լիի տվյալների համաձայն` մարդկանց միայն յոթ տոկոսին է հատուկ սիրո նման դրսևորումը: 

Սեր- ստորգե

Ստորգեն սիրո կայուն ու հաստատուն տեսակ է, որը նման է ծնողական քնքշանքի, ըմբռնման, պաշտպանության, առանց խելացնոր վիճակների ու փոթորիկի: Այն ձևավորվում է աստիճանաբար: Այս սիրով սիրողներին դուր է գալիս տնային գործերի սովորական ընթացքը, սովորություններից ու առօրյա հոգսերից նրանց զգացմունքները չեն մարում: Նրանք չեն վախենում դավաճանությունից, քանի որ լիովին վստահում են միմյանց: Տարիների ընթացքում նրանց ներքին ձգողականությունը միմյանց հանդեպ չի մարում: Սեքսն  այս հարաբերություններում պարզ է և հասարակ. զույգն այն համարում է հոգևոր մտերմության շարունակություն, որը նրանց սկսում է հետաքրքրել հարաբերությունների ավելի ուշ շրջանում:

Սեր – պրագմա

Պրագման ոչ միայն սիրո տեսակ է, այլև դրա ձեռքբերման միջոց: Պրագմիկն ընտրում է զուգընկերոջը` ելնելով նրան ուղղված մի շարք լավ մտածված պահանջներից: Երբ համապատասխան թեկնածուն գտնվում է և նրա հետ գալիս է փոխհամաձայնեցման, պրագմատիկ սերը վերածվում է ավելի ամուր ու խորը զգացմունքի: Իսկական պրագմիկը չի կարող սիրել նրան, ով արժանի չէ սիրո: Նա շատ բծախնդիր է և նկատում է մարդկանց բոլոր դրական ու բացասական կողմերը:

Սեր-մանիա

Սիրո այս տեսակը փոթորկուն է և ամենակուլ: Այն զուգորդվում է խելացնորության ու շփոթմունքի հետ: Սիրահարվածը մշտապես տոգորված է իր սիրեցյալից սիրո և ուշադրության նշաններ ստանալու ցանկությամբ: Այսպիսի զգացմունքը նման է «ամերիկյան ոլորանների». ուժեղ գլխապտույտ առաջացնող բարձրացումներն ու իջեցումները բերում են անսպասելի  և արագ  ավարտի:

Սեր-լուդուս

Սիրո այս տեսակը սիրախաղ է հիշեցնում: Այս դեպքում սիրեկաններն արագ են մտնում խաղի մեջ ու, որպես կանոն, միմյանցից չեն պահանջում լուրջ պարտականություններ: Նրանք կարող են ունենալ միաժամանակ մի քանի զուգընկեր, ինչը նրանց  ընտրության հնարավորություն է տալիս և օգնում խուսափել որևէ մեկից հոգեբանական կախվածության մեջ գտնվելուց:

Սեր-էրոս

Էրոսը սիրո այնպիսի տեսակ է, որը  հիմնված է ֆիզիկական հակման վրա: Այն արտահայտվում է կրքոտ, զգացմունքային, սեքսուալ ձգողականությամբ: Լին կարծում է, որ էրոտիկ սերը նման է կայծի. այն արագ առաջանում  է ու արագ  էլ մարում է: Էրոտիկ սերը հազվադեպ է խորը և ամուր հարաբերությունների հիմք հանդիսանում: Սիրո մասին խոսելիս պետք չէ մոռանալ  նաև այն մասին, որ ցանկացած գործընթաց, իրավիճակ կամ իր բաղկացած է երեք բաղադրիչներից` Ֆիզիկական, հոգեբանական և էներգետիկ: Այդպես էլ սերը կարելի է բաժանել ֆիզիկական (սեռական բնազդ, ձգողականություն),հոգեկան (հույզեր, զգացմունքներ), էներգետիկ (ոգեշնչում, ուժերի հոսք) բաղադրիչների: Կնոջ և տղամարդու միջև իրական սիրո մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ առկա են բոլոր երեք բաղադրիչները: Եթե տղամարդու և կնոջ միջև կա միայն սեռական կապ, կիրք, ապա այդպիսի սերն արագ մարում է և հայտնվում է երկրպագման նոր օբյեկտ: Զույգի միջև հոգևոր կապի առաջացման դեպքում հարաբերությունները սովորաբար ավելի երկարատև են լինում, սակայն հոգևոր միասնություն գտնելը դժվար է, երբեմն նույնիսկ` անհնարին:
Ոգեշնչող սիրո առկայության դեպքում մարդ էներգիայի նոր հոսք է զգում, սկսում է իրեն ներքուստ ավելի թեթև զգալ: Սովորաբար, այդպիսի սիրո կարիք ունեն հատկապես տեղծագործող մարդիկ, քանի որ նրանք չեն կարողանում ստեղծագործել առանց սիրո ու ոգեշնչման:
Շատ գիտնականներ պնդում են, որ սերը ընդհամենը քիմիական ռեակցիա է և սեր են առաջացնում այնպիսի հորմոններ, ինչպիսիք են դոֆամինը, ֆենիլէթիլամինը, էնդորֆինը, վազոպրեսինը և օկսիտոցինը: Հայացքը, ձեռքերի հպումը, հոտը առաջացնում են նյութերի հոսք, որը, տարածվելով արյան մեջ, առաջացնում է էյֆորիկ վիճակ:
Շատ բժիշկներ կարծում են, որ սերն անբուժելի հիվանդություն է, եթե այն միակողմանի է և, միևնույն ժամանակ, եթե սերը երկկողմանի է, ապա այն դեղ է բոլոր հիվանդությունների դեմ: Ինչ վերաբերում է հոգեբաններին, ապա նրանք ավելի խորությամբ են ուսումնասիրել այս գործընթացը: Հոգեբանների կարծիքով, սերը  մարդուց ահռելի ջանքեր է պահանջում, ինչպես նաև դիմացինին լսելու և փոխզիջման գնալու կարողություն: Այն նաև պատասխանատվություն է, հավատարմություն, հաճույք, հոգատարություն, անկեղծություն, կիրք, վստահություն, մտերմություն, շփում, վիրավորանք, հարգանք, ընկերություն: Ընդ որում, սիրո նշանները հատուկ են  նաև սիրահարվածությանը: Սակայն պետք չէ շփոթել այս երկու հասկացությունները, քանի որ սերն ու սիրահարվածությունը  տարբեր կերպ են դրսևորվում:
Սիրահարվածությունը սիրո առանձին փուլ չէ, այլ բոլորովին մեկ ուրիշ զգացմունք, քանի որ ավելի քիչ են այն դեպքերը, երբ սիրահարվածությունը վերածվում է սիրո, քան հակառակը, ինչպես նաև, սերը կարող է առաջանալ առանց սիրահարվածության: Ամերիկացի հոգեբան Դորոտի Տեննովը գտնում է, որ սիրահարվածությունը իսկական սեր չէ և բնութագրում է  այն որպես հետևյալ ախտանիշներն ունեցող հիվանդագին վիճակ.

  • մշտական կպչուն մտքեր սիրած էակի մասին, սուր, 
  • փոխադարձ զգացմունքների հիվանդագին պահանջմունք,
  • փոխադարձ սիրո դեպքում էյֆորիայի զգացողություն,
  • սիրո օբյեկտի վրա այն աստիճանի կենտրոնացում, որ մարդ կարող է անտեսել իր կարևոր պարտականություններն ու չլուծել ընթացիկ հարցերը,
  • սիրո օբյեկտի խեղաթյուրում, որը  հաճախ ուղկցվում է զառանցանքով: Ընդ որում, սիրած էակի դրական կողմերը գերագնահատվում են, իսկ բացասականները կա՛մ արհամարհվում են, կա՛մ էլ համարվում են ձգողական, 
  • ուժեղ սեռական հակում սիրած էակի  նկատմամբ:

Տենովը նշում էր, որ թեև սիրահարվածությունն ու սեքսով զբաղվելու ցանկությունը միևնույն բանը չեն, այնուամենայնիվ, սիրահարվածությունն առանց սեռական հակման գոյություն չունի, քանի որ այն ընկած է դրա  հիմքում: Նրա կարծիքով <<սիրո հիվանդությունից>> բուժվելը գրեթե անհնար է: Կա միայն երկու <<դեղամիջոց>> սիրահարվածության դեմ: Առաջինը` դադարեցնել բոլոր շփումները սիրած էակի հետ: Այս միջոցը բավականին ցավալի է և գրեթե միշտ ուղեկցվում է  դեպրեսիայով, սակայն նորմալ մարդու մոտ սիրահարվածությունը դրա հետ մեկտեղ մարում է: Մյուս միջոցը հարաբերություններն սկսելն է:
«Հիվանդագին» սիրահարվածության առանձնահատկությունն այն է, որ այն սովորաբար անհետանում է 1-4 տարվա ընթացքում: Պատահական չէ, որ ասում են` մարդիկ ամենից հաճախ բաժանվում են չորս տարի անց:
Սերը ամենից հզոր ապաքինող ուժն է ամբողջ տիեզերքում: Մեզնից յուրաքանչուրն ունի սիրելու ունակություն: Սակայն որևէ մեկին սիրելու համար անհրաժեշտ է  նախ և առաջ հարգել նրան: Իհարկե, ամենից առաջ մենք պետք է սիրենք և հարգենք ինքներս մեզ, քանի որ հակառակ դեպքում շատ դժվար է հարգել ու սիրել ուրիշներին: Իսկական սերն անվերապահ է և փոխարենը ոչինչ չի պահանջում: Երջանիկ սիրային հարաբերությունների գաղտնի բանաձևը կայանում է նրանում, որ մարդիկ ուշադրություն դարձնեն  նրան, թե իրենք  ինչ կարող ենք տալ դիմացինին, այլ ոչ թե ինչ կարող են ստանալ: Ուստի եթե ուզում ենք սիրված լինել, պետք է նախ և առաջ ինքներս այդ  սերը նվիրենք և հավատանք սիրո մեծագույն ուժին:

 


Մեկնաբանություններ (0)

Թողնել Մեկնաբանություն
* Ձեր անունը:
* Ձեր Էլ-հասցեն:
(Ոչ հասանելի)
Կայք:
* Անվտանգության կոդ:
Security Image Փոփոխել
Հավաքեք տառերը և թվերը անվտանգության կոդից:
* Նամակ: