Ներդաշնակության ուղին

 

Երջանիկ լինելու համար մարդ պետք է սովորի ներդաշնակության մեջ ապրել սեփական անձի և շրջապատող աշխարհի հետ: Սակայն դա հեշտ չէ, քանի որ լուրջ աշխատանք է պահանջում սեփական սովորությունների ու թերությունների հետ:Մեզնից յուրաքանչյուրը կարող է ազնվորեն պատասխանել այն հարցին` արդյոք նա ներդաշնակ անձ է, թե ոչ: Մենք զգում ենք այն, սակայն ի՞նչ է նշանակում այդ զգացողությունը և ինչի՞  հետ է այն կապված:
Հոգեբանությունը «ներդաշնակություն»  բառը մեկնաբանում է որպես մեկ անձի մեջ մի քանի դերերի միավորում, որոնցում մարդ հայտնվում է տարբեր կենսական  իրավիճակներում`ընտանիք, աշխատանք, ընկերներ և այլն:
Ներդաշնակ անձ լինելու համար անհրաժեշտ է հասկանալ դրա բոլոր կողմերը: Հարցրեք ինքներդ  ձեզ, թե կյանքի ո՞ր իրավիճակներն են  ձեզ համար առավել կարևոր`ռոմանտիկ, ընտանեկան, ընկերական, աշխատանքային, ստեղծագործական և այլն:  Ձեզ համար այդքան կարևոր իրավիճակներում դուք ո՞վ եք ցանկանում լինել և ո՞վ եք դուք հիմա: Ինչպիսի՞ անհրաժեշտ հմտությունների եք  տիրապետում և  դրանցից հատկապես  որո՞նք ձեր մեջ պետք է զարգացնեք` դառնալու համար այն, ինչ ուզում եք: Ինչպիսի՞ վարք պետք է ցուցաբերեք նման իրավիճակներում և Ինչպիսի՞ վարք եք ցուցաբերում ներկայումս:
Այս հարցերին պատասխանելով` դուք կտեսնեք, թե ինչու ձեր կյանքը   ներդաշնակ չէ, կամ էլ կհասկանաք, որ այն իրականում ներդաշնակ է: Երբ մարդ գիտակցում է այն դերը, որ նա ընտրել է իր կյանքի համար, նրան մնում է միայն ճիշտ բաշխել իր ժամանակը: Ժամանակը միշտ առաջ է գնում և  մենք ոչինչ չենք կարող  փոխել: Այդ  իսկ պատճառով, եթե նույնիսկ դուք բաշխեք այն բոլոր «դերերը», որոնք ձեզ անհրաժեշտ են կյանքում  և  դրանցից մեկին տրամադրեք ձեր ժամանակի մեծ մասը, իսկ մյուսին առհասարակ ոչինչ չհատկացնեք,  դա ձեր կյանքը ներդաշնակ չի դարձնի: Երբ ձեր «դերերը» ձեզ հասկանալի կլինեն, հաշվեք, թե ամսական քանի ժամ եք տրամադրում այս կամ այն դերին: Մտածեք, թե ինչպես է այդ բաշխումն ազդում ձեր կյանքի վրա:
Ամերիկացի գիտնական Աբրահամ Մասլոուն մի քանի տարի ուսումնասիրում էր ներդաշնակ անձի ֆենոմենը և նա եկավ այն եզրակացության, որ ներդաշնակ անձը կյանքն ընկալում է առանց ավելորդ գույների և աշխարհն  ընդունում այնպիսին, ինչպիսին որ կա: Նա չի ձգտում փոխել մտերիմների բնավորությունն ու սիրում է նրանց այնպիսին, ինչպիսին որ կան: Ներդաշնակ անձը բնական է և անկաշկանդ, նրա կյանքը միշտ իմաստալից է, ունի նպատակ: Կարող է ամբողջությամբ տրվել իր նպատակին: Այսպիսի անձը միանշանակ լավատես է: Նույնիսկ ամենակրիտիկական պահին նա չի կորցնում հույսը, և դա հաճախ նրան  ուժ է տալիս ելք գտնելու համար: 
Այսպիսի անձը չափազանց ակտիվ է և երբեք չի սպասում, մինչ մեկ ուրիշը կսկսի աշխատանքը,  նա  միշտ այն իր ձեռքն է վերցնում` հասցնելով  իր ավարտին: Չի վախենում անհաջողություններից, կարողանում է դրանք հաղթահարել, չընկճվել: Եվ ամենակարևորն այն է, որ ներդաշնակ անձը տարբերվում է  բարձր ինքնագնահատականով: Նա չի չափազանցնում իր առավելությունները, այլ ձգտում է ամեն վայրկյան ավելի լավը դառնալ, հաղթահարել սեփական թերությունները: Հենց այս մարդիկ են ունակ շատ խորը և ուժգին սիրելու: Հենց նրանք են պատասխան սեր առաջացնում, նրանց զգացմունքների ուժը սերտորեն կապված է նրանց անձի զարգացման բարձր մակարդակի հետ: 
Ինչպես արդեն նշեցինք, դառնալ ներդաշնակ անձ այնքան էլ դյուրին չէ, սակայն եթե դուք սկսեք ձեր կյանքը դասավորել վերոհիշյալ ձևով, ապա այն կփոխվի և կնմանվի նրան, ինչին մենք անվանում ենք ներդաշնակություն:
 

54.jpgԵրջանիկ լինելու համար մարդ պետք է սովորի ներդաշնակության մեջ ապրել սեփական անձի և շրջապատող աշխարհի հետ: Սակայն դա հեշտ չէ, քանի որ լուրջ աշխատանք է պահանջում սեփական սովորությունների ու թերությունների հետ:
Մեզնից յուրաքանչյուրը կարող է ազնվորեն պատասխանել այն հարցին` արդյոք նա ներդաշնակ անձ է, թե ոչ: Մենք զգում ենք այն, սակայն ի՞նչ է նշանակում այդ զգացողությունը և ինչի՞  հետ է այն կապված:
Հոգեբանությունը «ներդաշնակություն» բառը մեկնաբանում է որպես մեկ անձի մեջ մի քանի դերերի միավորում, որոնցում մարդ հայտնվում է տարբեր կենսական իրավիճակներում` ընտանիք, աշխատանք, ընկերներ և այլն:
Ներդաշնակ անձ լինելու համար անհրաժեշտ է հասկանալ դրա բոլոր կողմերը: Հարցրեք ինքներդ Ձեզ, թե կյանքի ո՞ր իրավիճակներն են Ձեզ համար առավել կարևոր` ռոմանտիկ, ընտանեկան, ընկերական, աշխատանքային, ստեղծագործական և այլն: Ձեզ համար այդքան կարևոր իրավիճակներում Դուք ո՞վ եք ցանկանում լինել և ո՞վ եք Դուք հիմա: Ինչպիսի՞ անհրաժեշտ հմտությունների եք տիրապետում և դրանցից հատկապես որո՞նք Ձեր մեջ պետք է զարգացնեք` դառնալու համար այն, ինչ ուզում եք: Ինչպիսի՞ վարք պետք է ցուցաբերեք նման իրավիճակներում և Ինչպիսի՞ վարք եք ցուցաբերում ներկայումս: Այս հարցերին պատասխանելով` Դուք կտեսնեք, թե ինչու Ձեր կյանքը ներդաշնակ չէ, կամ էլ կհասկանաք, որ այն իրականում ներդաշնակ է: Երբ մարդ գիտակցում է այն դերը, որ նա ընտրել է իր կյանքի համար, նրան մնում է միայն ճիշտ բաշխել իր ժամանակը: Ժամանակը միշտ առաջ է գնում և մենք ոչինչ չենք կարող փոխել: Այդ  իսկ պատճառով, եթե նույնիսկ Դուք բաշխեք այն բոլոր «դերերը», որոնք Ձեզ անհրաժեշտ են կյանքում  և դրանցից մեկին տրամադրեք Ձեր ժամանակի մեծ մասը, իսկ մյուսին առհասարակ ոչինչ չհատկացնեք, դա Ձեր կյանքը ներդաշնակ չի դարձնի: Երբ Ձեր «դերերը» Ձեզ հասկանալի կլինեն, հաշվեք, թե ամսական քանի ժամ եք տրամադրում այս կամ այն դերին: Մտածեք, թե ինչպես է այդ բաշխումն ազդում Ձեր կյանքի վրա:
Ամերիկացի գիտնական Աբրահամ Մասլոուն մի քանի տարի ուսումնասիրում էր ներդաշնակ անձի ֆենոմենը և նա եկավ այն եզրակացության, որ ներդաշնակ անձը կյանքն ընկալում է առանց ավելորդ գույների և աշխարհն ընդունում այնպիսին, ինչպիսին որ կա:Նա չի ձգտում փոխել մտերիմների բնավորությունն ու սիրում է նրանց այնպիսին, ինչպիսին որ կան: Ներդաշնակ անձը բնական է և անկաշկանդ, նրա կյանքը միշտ իմաստալից է, ունի նպատակ: Կարող է ամբողջությամբ տրվել իր նպատակին: Այսպիսի անձը միանշանակ լավատես է: Նույնիսկ ամենակրիտիկական պահին նա չի կորցնում հույսը, և դա հաճախ նրան ուժ է տալիս ելք գտնելու համար: Այսպիսի անձը չափազանց ակտիվ է և երբեք չի սպասում մինչ մեկ ուրիշը կսկսի աշխատանքը, նա միշտ այն իր ձեռքն է վերցնում` հասցնելով իր ավարտին: Չի վախենում անհաջողություններից, կարողանում է դրանք հաղթահարել, չընկճվել: Եվ ամենակարևորն այն է, որ ներդաշնակ անձը տարբերվում է բարձր ինքնագնահատականով: Նա չի չափազանցնում իր առավելությունները, այլ ձգտում է ամեն վայրկյան ավելի լավը դառնալ, հաղթահարել սեփական թերությունները: Հենց այս մարդիկ են ունակ շատ խորը և ուժգին սիրելու: Հենց նրանք են պատասխան սեր առաջացնում, նրանց զգացմունքների ուժը սերտորեն կապված է նրանց անձի զարգացման բարձր մակարդակի հետ: 
Ինչպես արդեն նշեցինք, դառնալ ներդաշնակ անձ այնքան էլ դյուրին չէ, սակայն եթե Դուք սկսեք Ձեր կյանքը դասավորել վերոհիշյալ ձևով, ապա այն կփոխվի և կնմանվի նրան, ինչը մենք անվանում ենք ներդաշնակություն:

 


Մեկնաբանություններ (0)

Թողնել Մեկնաբանություն
* Ձեր անունը:
* Ձեր Էլ-հասցեն:
(Ոչ հասանելի)
Կայք:
* Անվտանգության կոդ:
Security Image Փոփոխել
Հավաքեք տառերը և թվերը անվտանգության կոդից:
* Նամակ: