Կյանքն ունի անթիվ, անհամար սահմաններ: Ինչ-որ բանում մենք խելացի ենք, ինչ-որ բանում՝ հիմար, ինչ-որ բանում միամիտ ենք, ինչ-որ բանում էգոիստ և այլն: Մեր միամտությունը տեսնում է միամտություն մերձավորի մեջ, որն արդեն մեր մեջ չկա: Որքան շատ են բաները, որոնց մեջ մենք ցուցաբերում ենք միամտություն, այնքան մոտ է մեր ականջին <<միամտություն>> բառը:
Միամտությունը բարու նկատմամբ ունեցած մեր հավատն է: Երբեմն դժվար է ասել, թե որտեղ է վերջանում միամտությունը և սկսվում երեխայությունը, ալտրուիզմը և բնականությունը:Միամտությունը ենթադրում է բարի կամեցողություն, դյուրահավատություն, անմիջականություն, պարզություն, անշահախնդրություն, բարեհոգություն, անհոգություն, միգուցե նույնիսկ` թեթևամտություն, սակայն հաճախ այդպիսի մարդիկ թաքցնում են իրենց անգիտակցական հրճվանքը անօգնականության քողի տակ: Այդպիսի մարդը պատրաստ է նորից ու նորից հայտնվել զոհի դերում, որպեսզի ազատի իրեն պատասխանատվությունից՝ այն դնելով ուրիշների վրա: Միամիտ մարդը, ով հավատում է բացարձակապես լավին, ոչ մի դեպքում չի ցանկանում հավատալ վատին: Դրա համար էլ հաճախ նա ստիպված է լինում սեփական հավատի համար շատ բարձր գին վճարել: Այդ գինը կոչվում է ինքնազոհաբերություն:
Ինչու՞մն է միամտության խնդիրը
Հավանաբար, մենք նրան պարտական ենք մեր անամպ մանկությամբ: Երբ երեխայի մոտ դաստիարակում են ոչ մի դեպքում չխաբելու սովորություն, ապա նա մեծանում է, երբեմն ի վնաս իրեն, պարզ մարդ: Երբ հոգատար ծնողները իրենց բալիկին պաշտպանում են ամենափոքր սթրեսից, ապա երեխայի մոտ չեն ձևավորվում ո՛չ պաշտպանվածություն շրջապատող աշխարհի նկատմամբ, ո՛չ այն վտանգի հանդեպ, որ նրա պարզությունը կարող է օգտագործվել հենց իր դեմ: Սակայն, ամեն դեպքում միամտությունը դա կյանքի փորձի բացակայությունն է և ոչ թե ինտելեկտի: Կարելի է լինել միամիտ, բայց հստակ գիտենալ` ինչ ես ուզում, և հասնել նպատակին՝ չթաքցնելով այն մտերիմ մարդկանցից: Մենք հաճախ ենք խաբված լինում, քանի որ ակնկալում ենք կյանքից դրականը, ունենք լավատեսական տրամադրվածություն և մտածում ենք, որ կլինի այնպես, ինչպես մեզ է թվում և ոչ այլ կերպ, բայց այնուհանդերձ, ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն ինչ շատ ավելի վատ է, քան լավ: Մենք չենք ամրապնդում մեր ենթադրությունները ապացույցներով: Մենք մարդկանց մեջ լավն ենք տեսնում, և դա ճիշտ է, բայց ճիշտ չէ մտածել, որ այն բանի համար, որ այդ մարդու մեջ կան դրական հատկանիշներ, նրա հետ բոլոր գործերը հաջող ավարտ կունենան: Այն, որ մարդը լավն է, դեռ չի նշանակում, որ նրա խոսքերը և գործերը ճշմարիտ են: Հնարավոր է, որ նրան էլ են խաբել կամ սխալ ինֆորմացիա են տվել, որի հիման վրա նա ի՛ր եզրակացություններն է արել: Դրա համար որոշում ընդունելուց և գործելուց առաջ մենք պետք է ամեն ինչ նորից ստուգենք և վերլուծենք ողջ ինֆորմացիան:
Ի՞նչ անել
Փոխել հայացքը իրավիճակի նկատմամբ
Նորից ու նորից տանջվելով սեփական միամտությունից, Դուք հաճախ նույնիսկ չեք էլ փորձում դառը փորձից եզրակացություններ անել: Փորձեք հիշել, թե երբ և ինչու Դուք ստիպված եղաք Ձեզ <<միամիտ>> պահել: Մտածեք այն մասին, թե ինչպես փոխել վարքի այդպիսի ձևը` միաժամանակ Ձեր մեջ զարգացնելով ինքնավստահությունը:
Ուսումնասիրել սեփական <<Ես>>-ը
Ինչպե՞ս են վերաբերվել ուրիշներին Ձեր ծնողները: Զգու՞մ եք Ձեզ հասուն մարդ: Կենտրոնացեք Ձեր անձի հասուն մասի վրա և պատասխանեք ինքներդ Ձեզ համար հետևյալ հարցերին.
Inch lav hodvac er, inc shat dur ekav. Shat hetaqrqir er, chnayac dzer kayqum amen inchn el shat lavn e. Anchap shnorhakalutyun.