Ծիծաղը և բնավորությունը


37.jpgԾիծաղը թուլացնում է մարդուն, բարենպաստ ներգործություն ունենում նրա հոգեկան աշխարհի վրա: Զուսպ մարդը հազվադեպ է ծիծաղում, սովորաբար սահմանափակվում է մեղմ ժպիտով:Հիվանդ մարդիկ ևս հաճախակի չեն ծիծաղում:Շատ հոգեբանների կարծիքով ոչ մի բան արդարացիորեն չի բնութագրում մարդու բնավորությունն այնպես, ինչպես նրա ծիծաղը: Եվ այսպես.

1Մարդը զսպում է ծիծաղը: Այսպիսի մարդուն դժվար է հավասարակշռությունից հանել, իսկ եթե դա հաջողվի, ապա զգուշացեք հետևանքներից: Եթե նա սիրահարվում է, ապա  ուժգին, խենթի պես, տրվելով զգացմունքներին ամբողջությամբ: Այսպիսի մարդը հուսալիության մարմնացում է, բայց իր կողքին ընկերոջ ուսն զգալը նրան էլ է անհրաժեշտ:

2. Մարդը հաճույքով ետ է ընկնում, փակում է աչքերը և ծիծաղում այնպես, որ երևում է քիմքը: Այսպիսի մարդը կարողանում է  վայելել և բավականություն ստանալ կյանքից, բայց սեռական հարաբերություններում շատ զուսպ է: Ընկերը նրան հարկավոր է միայն այն ժամանակ, երբ պետք է որևէ մեկի հետ կիսել հոգսերը: Նրան ամենից շատ հետաքրքրում են ընկերոջ մտավոր ընդունակությունները, սրամտության աստիճանը:Այսպիսի մարդիկ կարող են ծիծաղելի բան գտնել նույնիսկ նրանում, ինչն ուրիշների համար ծիծաղելի չէ:

3. Մարդը ծիծաղում է բաց բերանով, ամբողջ սրտով, մինչև արցունք հոսելը: Այսպիսի մարդը շատ բաց է, կյանքը նրան բավականություն է պատճառում: Սնունդը, խմիչքը, սերը, բոլորը նրա համար քաղցր են: Նրանք իդեալական ուղեկիցներ են հանգստի ժամանակ, բայց ամենօրյա կյանքում այսպիսի մարդկանց հետ բավականին բարդ է շփվել: Նրանք ծնված են զվարճանքների համար: Ցանկացած դժվարություն նրանց հասցնում է դեպրեսիայի: Նրանք դառնում են կոպիտ, ոչ սիրալիր, երբ հանդիպում են կյանքի դժվարություններին: Այսպիսի մարդիկ իրենց հասցեին ուղղված կատակներ չեն ընդունում, քննադատություն չեն հանդուրժում: Նրանց շուրթերին միշտ հերթապահ ժպիտ կա, բայց նրանց ներքին բովանդակությունը դժվար է հասկանալ: Նրանք սարկաստիկ են, սիրում են ծաղրել ուրիշներին, բայց նրանց վրա ծիծաղելը վտանգավոր է: Շատ դյուրագրգիռ են, բռնկվող: Ուրիշների մասին ծիծաղելի պատմությունները նրանց զվարճացնում են և նրանք բաց չեն թողնում իրենց զգացմունքները ցուցադրելու հնարավորությունը:

4.Մարդը խորհրդավոր ժպտում է:Այսպիսի մարդիկ բավականին տպավորիչ, պատկառազդու տեսք ունեն, բայց ուշադիր եղեք: Այսպիսի մարդու մտքում թաքնված բան կա, և նա ռնգեղջյուրի կաշի ունի:  Եթե ժպտալու ժամանակ նա բարձրացնում է բերանի աջ անկյունը, դա նշանակում է, որ նա խորամանկ է, բախտախնդիր, երբեմն էլ` անուղղելի ստախոս: Նա երբեք չի ծիծաղում պարզ բաների վրա, նրա ծիծաղը խիստ է, երբեք թույլ չի տալիս իր հասցեին կատակներ անել: Այսպիսի մարդը շատ զգացմունքային է, վախենում է ծաղրից և քննադատությունից: Շատ հաշվենկատ է, ծիծաղում է միայն այն ժամանակ, երբ գտնում է, որ դա հարկավոր է: Հրաշալի կերպով հարմարվում է կյանքի տարբեր պայմաններին, կարող է լինել շողոքորթ,  հիշաչար և վրեժխնդիր: Այսպիսի մարդիկ սիրում են ծիծաղել այն մարդկանց վրա, ովքեր իրենց պետքական չեն: Դժվարությամբ են կառուցում իրենց անձնական կյանքը, կոլեկտիվի հետ հարաբերությունները: Նրանք չափի զգացում չունեն. եթե սրամտում են, ապա չեն մտածում այն մասին, թե դրանով կարող են ցավագին վիրավորել ինչ-որ մեկի ինքնասիրությունը: Ընտանիքում նրանք չհարմարվող են, չեն հանդուրժում հակաճառություն ընտանիքի ցակացած անդամի կողմից, ձգտում են ղեկավարել բոլորին: Շատ բռնկուն են, կարող են <<պայթել>> ամեն դատարկ բանից: Այս տիպի մարդկանցից շատերը չեն կարողանում դասավորել իրենց անձնական կյանքը, երկար ժամանակ ընտանիք չեն կազմում: Կյանքի ընկեր ընտրում են մանրազննին, բայց հետագայում հաճախ խնդիրներ են ունենում համատեղելիության հարցում:

5. Սրտաբաց ժպիտով մարդՀաճելիորեն ժպտում է բերանի ձախ անկյունով: Այսպիսի մարդը հարաբերություններում անկեղծ է, բարի, կամեցող, կարեկցող, ազնիվ և կարգապահ: Նա   միշտ պատրաստ է օգնել մերձավորին: Օժտված է հումորի նուրբ զգացումով,  սովորաբար չի վիրավորվում ուրիշների կատակներից, հիշաչար չէ: Այսպիսի մարդիկ կենսասեր են և կարողանում են ուրախացնել նրանց, ովքեր ունեն վատ տրամադրություն:

6. Մարդ, որն ամբողջովին ցնցվում է ծիծաղից, շրմփացնում է մարդկանց ծնկներին, բռնում է նրանց ուսերից: Այսպիսի մարդը հնարավոր բոլոր ձևերով ձգտում է լինել ուշադրության կենտրոնում և շատ է բարկանում, երբ  դա նրան չի հաջողվում: Այսպիսի մարդիկ շատ եսասեր են, չնայած ամեն կերպ ձգտում են ապացուցել հակառակը: Նրանց դուր է գալիս լինել բոլորի քննարկման առարկան, նույնիսկ եթե նրա մասին արտահայտվում են ոչ այնքան դրական: Գլխավորն ուշադրությունն է, անտարբերությունը նրանց չափազանց ընկճում է: Հասարակության մեջ միշտ չէ, որ կարողանում են լինել հաճելի, իսկ այդպիսի դեպքերում նրանք աննկատ հեռանում են: Սիրում են հաճախել տարբեր զվարճալի միջոցառումների, ձգտում են լինել նրանց կազմակերպիչը: Ժլատ են, փակ, բայց կարողանում են ուրիշներից դուրս քաշել իրենց անհրաժեշտ տեղեկությունները: Եթե այսպիսի մարդկանց նկատմամբ չլինեք շատ կողմնակալ, ապա կարելի է հետաքրքիր ժամանակ անցկացնել նրանց շրջապատում:

 

 


Մեկնաբանություններ (0)

Թողնել Մեկնաբանություն
* Ձեր անունը:
* Ձեր Էլ-հասցեն:
(Ոչ հասանելի)
Կայք:
* Անվտանգության կոդ:
Security Image Փոփոխել
Հավաքեք տառերը և թվերը անվտանգության կոդից:
* Նամակ: