Խանդի պատճառները


Դժվար թե գտնվի մեկը, ով երբևիցե խանդի զգացում չի ունեցել: Ինչու՞ է այն առաջանում: Արդյո՞ք հայտնվում է իր երկրորդ կեսին կորցնելու վախից, թե՞ պարզապես սեփականատիրականզգացողություն է: Գուցե խանդը սիրո անդավաճան ուղեկի՞ցն է:
Շատ դեպքերում մենք չենք մտածում այն մասին, թե խանդի տակ ինչպիսի հույզեր և զգացմունքներ են են թաքնված, իսկ խանդը միայն քողարկում է այդ ամենը: Խանդի դրսևորումը խիստ անհատական է  և  կարող է արտահայտվել տարբեր հույզերի` տագնապի, վախի, թախծի տեսքով:
Խանդն  անմիջական  կապ ունի որևէ մեկին կորցնելու վախի հետ: Հաճախ խանդող մարդը վախենում է, որ  այլևս սիրված չի լինի, կկորցնի գրավչությունը զույգի աչքերում կամ ենթադրում է, որ չի կարողանա պահել նրան իր կողքին:Եթե կորցնի, ապա հարկադրված է լինելու հաղթահարել միայնության սարսափելի զգացումը: Զուգընկերոջը (ուհուն) կորցնելու անգիտակցական վախի զգացողությունը ստիպում է մարդուն ամեն ջանքերով կառչել սիրո օբյեկտից, վերահսկել նրան և նրա կյանքը: Խանդող մարդու երևակայության մեջ կարող է առաջանալ  այնպիսի զգացողություն, թե զուգընկերն իր սեփական կամքով  չի ցանկանա մնալ իր հետ, իսկ եթե նա հեռանա զուգընկերոջ տեսադաշտից, ապա վերջինս երբեք չի վերադառնա իր մոտ, ընդմիշտ կհեռանա: Քիչ չեն  նաև այն դեպքերը, երբ մարդկանց խանդը  բոլորովին անհիմն է: Խանդն առաջանում է ոչ միայն զուգընկերոջ հանդեպ անվստահության պատճառով, այլև`սեփական անձի հանդեպ ունեցած անվստահության:Անընդհատ համեմատվելով հավանական ու իրական մրցակիցների հետ` խանդոտներն այնքան էլ բարձր չեն գնահատում իրենց հնարավորությունները:
Հոգեբանները վստահ են, որ խանդի հիմքում ընկած է ցածր ինքնագնահատականը, անվստահությունը սեփական անձի ու զուգընկերոջ հանդեպ, ինչպես նաև   մանկությունից եկած վախերն ու բարդույթները: Երբ խանդի իրական առիթներ չկան, մարդը, պարզապես,  իրավիճակի ողջ պատասխանատվությունը գցում է զուգընկերոջ ուսերին`նրան վերագրելով իր վախերն ու բարդույթները: Խանդող մարդը դառնում է չվստահող, նյարդայնացող, անիմաստ վիճում է, փորձում է վերահսկել զուգընկերոջ վարքը:
Խանդի մեկ այլ պատճառներից է միայնակ մնալու վախը: Մարդը ոչ  միայն վախենում է կորցնել զուգընկերոջը, այլև վախենում է միայնակ մնալ, հատկապես, երբ նման իրավիճակը նրան արդեն ծանոթ է: Խանդող մարդն անընդհատ զուգընկերոջից պահանջում է ուշադրություն, սիրո հաստատում և իր կարևորության մասին ապացույցներ:
Խանդի ևս մեկ պատճառ կա:Այս տիպի խանդն իրենից ներկայացնում է սեփականատիրական զգացում, որը տածում է զույգից մեկը մյուսի հանդեպ: Սա առաջանում է այն դեպքում, երբ զուգընկերներից մեկն իշխանություն ունի մյուսի հանդեպ կամ գոնե նրան այդպես է թվում: Այդ դեպքում խանդն արտահայտվում է այդ իշխանությունը կորցնելու վախի ձևով: Այդ տիպի խանդող մարդը չափազանց բարձր ինքնագնահատական ունի, որը երբեմն հասնում է այն աստիճանի, որ վերջինիս թվում է` իրեն իրավունք է տրված զանազանելու «անմեղներին » ու «մեղավորներին»` համարելով իրեն «կարգ ու կանոն հաստատող»:Շատ հաճախ հավատարմության հաստատման ցանկացած փորձ խանդողի մոտ ընկալվում է որպես նրա ճշտության աներկբա ընդունում:Ուստի պարտադիր  չէ, որ խանդող մարդու զուգընկերը դավաճանի կամ խանդելու հիմքեր տա, որպեսզի նրան վերջինիս մեջ մեղադրեն:
Մշտական ու ուժգին խանդը վկայում է այն մասին, որ զույգի հարաբերություններում կամ տվյալ անձի ներաշխարհում բավականին լուրջ խնդիրներ կան: Ուստի խորհուրդ է տրվում զուգընկերոջ հետ անկեղծ խոսել այն ամենի շուրջ, ինչն անհանգստացնում է հարաբերություններում: Անհրաժեշտ է                 խուսափել            մեղադրանքներից,
կշտամբանքներից, քանի որ այդ դեպքում սիրելի անձնավորությունը կդառնա հակառակորդ: Միայն հանգիստ զրույցը կօգնի հասկանալ, թե որքանով է հիմնավորված զույգերից մեկի խանդը մյուսի նկատմամբ, ինչպես նաև կօգնի  գտնել հետագա հարաբերությունների բարելավման ուղիները:
 

59.jpgԴժվար թե գտնվի մեկը, ով երբևիցե խանդի զգացում չի ունեցել: Ինչու՞ է այն առաջանում: Արդյո՞ք հայտնվում է իր երկրորդ կեսին կորցնելու վախից, թե՞ պարզապես սեփականատիրական զգացում է: Գուցե խանդը սիրո անդավաճան ուղեկի՞ցն է:
Շատ դեպքերում մենք չենք մտածում այն մասին, թե խանդի տակ ինչպիսի հույզեր և զգացմունքներ են թաքնված, իսկ խանդը միայն քողարկում է այդ ամենը: Խանդի դրսևորումը խիստ անհատական է և կարող է արտահայտվել տարբեր հույզերի` տագնապի, վախի, թախծի տեսքով:
Խանդն անմիջական կապ ունի որևէ մեկին կորցնելու վախի հետ: Հաճախ խանդող մարդը վախենում է, որ այլևս սիրված չի լինի, կկորցնի գրավչությունը զույգի աչքերում կամ ենթադրում է, որ չի կարողանա պահել նրան իր կողքին: Եթե կորցնի, ապա հարկադրված է լինելու հաղթահարել միայնության սարսափելի զգացումը: Զուգընկերոջը (ուհուն) կորցնելու անգիտակցական վախի զգացողությունը ստիպում է մարդուն ամեն ջանքերով կառչել սիրո օբյեկտից, վերահսկել նրան և նրա կյանքը: Խանդող մարդու երևակայության մեջ կարող է առաջանալ այնպիսի զգացողություն, թե զուգընկերն իր սեփական կամքով չի ցանկանա մնալ իր հետ, իսկ եթե նա հեռանա զուգընկերոջ տեսադաշտից, ապա վերջինս երբեք չի վերադառնա իր մոտ, ընդմիշտ կհեռանա: Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ մարդկանց խանդը բոլորովին անհիմն է: Խանդն առաջանում է ոչ միայն զուգընկերոջ հանդեպ անվստահության պատճառով, այլև`սեփական անձի հանդեպ ունեցած անվստահության: Անընդհատ համեմատվելով հավանական ու իրական մրցակիցների հետ` խանդոտներն այնքան էլ բարձր չեն գնահատում իրենց հնարավորությունները:
Հոգեբանները վստահ են, որ խանդի հիմքում ընկած է ցածր ինքնագնահատականը, անվստահությունը սեփական անձի ու զուգընկերոջ հանդեպ, ինչպես նաև մանկությունից եկած վախերն ու բարդույթները: Երբ խանդի իրական առիթներ չկան, մարդը, պարզապես, իրավիճակի ողջ պատասխանատվությունը գցում է զուգընկերոջ ուսերին` նրան վերագրելով իր վախերն ու բարդույթները: Խանդող մարդը դառնում է չվստահող, նյարդայնացող, անիմաստ վիճում է, փորձում է վերահսկել զուգընկերոջ վարքը:
Խանդի մեկ այլ պատճառներից է միայնակ մնալու վախը: Մարդը ոչ միայն վախենում է կորցնել զուգընկերոջը, այլև վախենում է միայնակ մնալ, հատկապես, երբ նման իրավիճակը նրան արդեն ծանոթ է: Խանդող մարդն անընդհատ զուգընկերոջից պահանջում է ուշադրություն, սիրո հաստատում և իր կարևորության մասին ապացույցներ:
Խանդի ևս մեկ պատճառ կա: Այս տիպի խանդն իրենից ներկայացնում է սեփականատիրական զգացում, որը տածում է զույգից մեկը մյուսի հանդեպ: Սա առաջանում է այն դեպքում, երբ զուգընկերներից մեկն իշխանություն ունի մյուսի հանդեպ կամ գոնե նրան այդպես է թվում: Այդ դեպքում խանդն արտահայտվում է այդ իշխանությունը կորցնելու վախի ձևով: Այդ տիպի խանդող մարդը չափազանց բարձր ինքնագնահատական ունի, որը երբեմն հասնում է այն աստիճանի, որ վերջինիս թվում է` իրեն իրավունք է տրված զանազանելու «անմեղներին» ու «մեղավորներին»` համարելով իրեն «կարգ ու կանոն հաստատող»: Շատ հաճախ հավատարմության հաստատման ցանկացած փորձ խանդողի մոտ ընկալվում է որպես նրա ճշտության աներկբա ընդունում: Ուստի պարտադիր  չէ, որ խանդող մարդու զուգընկերը դավաճանի կամ խանդելու հիմքեր տա, որպեսզի նրան վերջինիս մեջ մեղադրեն:
Մշտական ու ուժգին խանդը վկայում է այն մասին, որ զույգի հարաբերություններում կամ տվյալ անձի ներաշխարհում բավականին լուրջ խնդիրներ կան: Ուստի խորհուրդ է տրվում զուգընկերոջ հետ անկեղծ խոսել այն ամենի շուրջ, ինչն անհանգստացնում է հարաբերություններում: Անհրաժեշտ է խուսափել մեղադրանքներից, կշտամբանքներից, քանի որ այդ դեպքում սիրելի անձնավորությունը կդառնա հակառակորդ: Միայն հանգիստ զրույցը կօգնի հասկանալ, թե որքանով է հիմնավորված զույգերից մեկի խանդը մյուսի նկատմամբ, ինչպես նաև կօգնի գտնել հետագա հարաբերությունների բարելավման ուղիները:


 


Մեկնաբանություններ (1)

Milena
Մեկնաբանությունը թողել է 11-13-2012 At 02:15 am

Hoyakap kayq e ays kayq@. Shat ogtakar baner e hnaravor sovorel. Anchap shnorhakalutyun, vor kan ayspisi hogebanakan, shat pozitiv kayqer. Iroq anchap shnorhakalutyun!!!

Թողնել Մեկնաբանություն
* Ձեր անունը:
* Ձեր Էլ-հասցեն:
(Ոչ հասանելի)
Կայք:
* Անվտանգության կոդ:
Security Image Փոփոխել
Հավաքեք տառերը և թվերը անվտանգության կոդից:
* Նամակ: