Ինչպես գտնել ինքդ քեզ

 

46 (2).jpgԻնչպե՞ս գտնել ինքդ քեզ: Հարցը արդիական է բոլորի համար՝ անկախ սեռից, տարիքից և սոցիալական դիրքից: Արդիական և, միևնույն ժամանակ, հռետորական:Կարելի՞ է արդյոք գտնել մի բան, որն իրականում երբեք չես էլ կորցրել: Կամ, այնուամենայնիվ, միգուցե կորցրե՞լ ես:Եկե՛ք միասին փորձենք գլուխ հանել սրանից:Ե՞րբ ենք մենք մեզ կորած զգում:Այդպես զգալու համար կարող են լինել բազմաթիվ պատճառներ:Որևէ մեկը <<վառվում է>> աշխատավայրում և չի հասցնում կարգավորել իր անձնական կյանքը, մյուսը`ճիշտ հակառակը՝ լիովին իրեն նվիրել է ամուսնուն և երեխաներին:Կան և այնպիսի մարդիկ, որոնց անձնական կյանքում ամեն ինչ <<գերազանց>> է, աշխատանքում գնահատում են, իսկ ներդաշնակության և բավարարվածության զգացում չկա: Իրավիճակները շատ են, իսկ արդյունքը՝ մեկը. լարված նյարդեր, գրգռվածություն, վատ տրամադրություն, անարդարության և վիրավորվածության զգացում: Ընկնելով նման իրավիճակի մեջ` մենք հստակ գիտակցում ենք, որ այդպես ապրել չի կարելի, բայց ի՞նչ անել, եթե ինչ-որ բան փոխելու համար ուժերն այլևս չեն բավականացնում: Այնուամենայնիվ, պետք չէ հուսալքվել և հանձնվել: Դուք կարո՛ղ եք գտնել ինքներդ Ձեզ: Պետք է միայն կանգ առնել, լսել ինքներդ Ձեզ և պատասխանել հետևյալ հարցերին.

Հարց առաջին. որտե՞ղ եմ ինքս ինձ կորցրել

Ինքդ քեզ գտնելու համար նախ պետք է ստույգ իմանալ, թե որտեղ փնտրել: Երբ մենք կորցնում ենք, օրինակ, դրամապանակը, ապա ստույգ գիտենք, թե ինչպես գործել: Մենք հիշում ենք, թե որտեղ ենք եղել, վերհիշում ենք մեր գործողությունները և վերլուծում, թե որտեղ կարող էինք թողնել այն: Պարզ մտավոր գործողություների արդյունքում մի քանի րոպե անց մենք արդենք հստակ գիտենք, թե որտեղ ենք կորցրել մեր դրամապանակը: Այդ դեպքում ինչու՞, երբ մենք գիտակցում ենք, որ << ես կորցրել եմ ինքս ինձ>>, չենք օգտագործում այդքան հին և փորձված մեթոդը: <<Որովհետև մարդու դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է>>, - կասեք Դուք: Թույլ տվեք չհամաձայնվել: Այդ ստուգված մեթոդը նույն կերպ արդյունավետ է և՛առաջին, և՛երկրորդ դեպքերում: Չէ՞ որ միայն Դուք կարող եք որոշել, թե որտեղ և երբ է հայտվել այն զգացումը, երբ Դուք կորցրել եք ինքներդ Ձեզ:
Որպեսզի որոշեք, թե որտեղ և երբ եք ինքներդ Ձեզ կորցրել, հարկավոր է պարզապես թուլանալ, փակել աչքերը, միացնել հաճելի երաժշտություն և մտովի վերհիշել անցյալը: Հիշել այն պահը, երբ առաջին անգամ առաջացավ <<կորած>> լինելու զգացողությունը, և փորձել վերստեղծել այդ պահը դետալ առ դետալ: Վերհիշելով այդ պահը՝ հիշեք նաև, թե Ձեր կյանքում այդ պահին ինչպիսի գործոններ են փոխվել. Դուք ավարտել եք դպրոցը կամ ինստիտու՞տը, ամուսնացե՞լ եք, պաշտոնի բարձրացու՞մ եք ունեցել և այլն: Փորձեք հասկանալ, թե որ իրադարձությունն է առաջացրել այդ զգացումը:

Հարց երկրորդ. Ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի գտնեմ ինքս ինձ

Այժմ Դուք գիտեք, թե որ պահին և որտեղ եք կորցրել ինքներդ Ձեզ և խիզախորեն կարող եք սկսել այս կյանքում Ձեզ վերագտնելու փնտրտուքը:
Վերցրեք թուղթ և գրիչ, բաժանեք այն երեք մասի: Առաջին մասում գրեք, թե ինչը Ձեզ դուր չի գալիս այս կյանքում: Օրինակ՝ վախերը, գրգռվածությունը, ազատ ժամանակի բացակայությունը, անհետաքրքիր աշխատանքը, սիրո բացակայությունը և այլն:
Երկրորդ մասում առանձնացրեք այն պահերը, որոնք այսօր Ձեզ վստահություն են ներշնչում և ուրախություն են պարգևում: Օրինակ՝ տնային գործերով զբաղվելը, երեխաների հետ խաղալը, աշխատանքում նոր գաղափարների ներդրումը, բարեգործությունը, սպորտով զբաղվելը և այլն:
Իսկ Երրորդ մասում գրեք այն, թե ինչ եք ցանկանում ունենալ կյանքում կամ ինչով զբաղվել: Օրինակ՝ ընկերների հետ քաղաքից դուրս գնալ, հետաքրքիր, նոր աշխատանք, սպորտով զբաղվել և այլն:
Ուշադիր ուսումնասիրեք այդ ցուցակը. այն Ձեզ կարող է օգնել կյանքում գտնել ինքներդ Ձեզ: Թղթի առաջին մասում նշված յուրաքանչյուր բացասական գործոնի դիմաց գրեք. << Ի՞նչ կարող եմ ես անել այդ խնդիրն արդյունավետորեն լուծելու համար>>, հարցի պատասխանը, իսկ երրորդ մասում գրված յուրաքանչյուր դրական գործոնի դիմաց գրեք. << Ի՞նչ պետք է ես անեմ, որպեսզի դա հայտնվի իմ կյանքում>>, հարցի պատասխանը: Հավանաբար, որոշ գործողություններ Ձեզանից ավելի շատ ջանքեր և ժամանակ կպահանջեն, բայց դա թող չանհանգստացնի Ձեզ: Կարևորը՝ Դուք արդեն գիտեք, թե ինչ անել: Այժմ կարևոր է սկսել գործել:
Նաև շատ հնարավոր է, որ թղթի առաջին մասում Դուք կգտնեք գործոններ, որոնք ի վիճակի չեք կամ դեռ պատրաստ չեք փոխել Ձեր կյանքում: Այդ դեպքում Ձեզ անհրաժեշտ է փոխել Ձեր վերաբերմունքը դրա նկատմամբ: Դեռ Վ. Շեքսպիրն է ասել. <<Ոչինչ շատ լավ կամ շատ վատ չի լինում, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եք մենք ընկալում այդ երևույթները>>:

 Գտի՛ր ինքդ քեզ. գործողությունների պլանը

Որպեսզի կյանքում գտնեք ինքներդ Ձեզ, ինչ-որ չափով ստիպված եք պայքարել ինքներդ Ձեզ հետ: Պայքար կարծրատիպերի և ծուլության դեմ, պայքար սովորություների դեմ: Որպեսզի Ձեր գործողությունները արդյունավետ լինեն և հանգեցնեն սպասվող արդյունքին, սովորեք ղեկավարել ինքներդ Ձեզ և Ձեր ժամանակը:
Գործողությունների պլանի մշակումը ավելի լավ է սկսել նպատակադրումներից: Նպատակը պետք է լինի հստակ, իրական, չափելի և սահմանված ժամանակի շրջանակներում:
Նպատակադրման ժամանակ պատասխանեք հետևյալ հարցերին.

  • ի՞նչ եմ ես ուզում
  • որքա՞ն ժամանակ հետո եմ  ուզում  նպատակս իրականանա
  • արդյո՞ք ես ունեմ բավականաչափ ռեսուրսներ (կրթություն, ֆինանսական դրություն և այլն) այդ նպատակին հասնելու համար

Եթե վերջին հարցի պատասխանը բացասական է՝ վերամշակեք Ձեր նպատակը: Գրեք, թե Ձեր այդ նպատակին հասնելու համար ինչը չի բավարարում և, հաշվի առնելով դա, Ձեր առջև դրեք նոր նպատակ: Օրինակ, եթե Դուք ցանկանում եք մեկ տարուց հետո խոշոր կազմակերպությունում գրավել ղեկավար պաշտոն, բայց դրա համար չունեք համապատասխան կրթություն կամ աշխատանքային փորձ, հետաձգեք Ձեր նպատակին հասնելու ժամանակը, իսկ, որպես միջանկյալ նպատակ, Ձեր առջև դրեք կրթություն կամ աշխատանքային փորձ ստանալը: Այժմ դուք ունեք նպատակ:
Երկրորդ քայլը, որն անհրաժեշտ է անել, դա մտածել և գրառել Ձեր գործողությունները մեկ տարվա, ամսվա, շաբաթվա և օրվա կտրվածքով:
Եվ վերջինը՝ մանրամասնորեն իրագործեք Ձեր պլանը: Միայն բոլոր պլանավորված գործողությունների ճիշտ իրագործման դեպքում Դուք կարող եք գտնել ինքներդ Ձեզ և հասնել հաջողության: Դուք, հավանաբար, հիշում եք հայտնի արտահայտությունն այն մասին, որ եթե մենք չենք կատարում քայլ դեպի առաջ, ապա անպայման հետ ենք գլորվում: Ժամանակը տեղում կանգ չի առնում, փնտրե՛ք ինքներդ Ձեզ և անպայման կգտնեք:

 


Մեկնաբանություններ (5)

Nara
Մեկնաբանությունը թողել է 11-6-2012 At 12:38 pm

Shat lav u hetaqrqir hodvac er. Ayn kardaluc heto es inc verjapes noric gta. Shnorhakalutyun).

Ana
Մեկնաբանությունը թողել է 1-31-2013 At 07:25 am

Shnorhakal em xorhrdi hamar

Harmonia.am
Մեկնաբանությունը թողել է 4-21-2013 At 08:26 am
Խնդրեմ
tatev
Մեկնաբանությունը թողել է 8-3-2013 At 11:17 am

Hamenayndeps stapecnogh er. Mersi.

G vagarshakyan
Մեկնաբանությունը թողել է 6-12-2014 At 11:18 am

Shat hetaqrqir hodvac.

Թողնել Մեկնաբանություն
* Ձեր անունը:
* Ձեր Էլ-հասցեն:
(Ոչ հասանելի)
Կայք:
* Անվտանգության կոդ:
Security Image Փոփոխել
Հավաքեք տառերը և թվերը անվտանգության կոդից:
* Նամակ: