Ինչու են տղամարդիկ դավաճանում իրենց կանանց


Մեր իրականության մեջ ամուսնական դավաճանությունները բավականին տարածված են, այդուհանդերձ, սիրելիի անհավատարմության մասին իմանալը ծանր է  ու ցավալի:Անմիջապես ծագում են հարցեր. արդյոք արժե՞ ներել, ինչպե՞ս ապրել հետագայում, արժե՞ արդյոք պահպանել հարաբերությունները: Այս հարցերին ճիշտ պատասխանելու համար անհրաժեշտ է հասկանալ ամուսնու  անհավատարմության դրդապատճառները, այն, թե ի՞նչն է վերջիվերջո նրան դրդել դավաճանության:
 Ամուսնական դավաճանության պատճառները տարբեր են լինում: Պատահում  է, որ երկար ժամանակ  միասին ապրած զույգերի մոտ զգացմունքները միմյանց նկատմամբ հասցնում են սառչել, մինչդեռ նրանք ցանկանում են  ունենալ սուր զգացողություններ:Մեկ այլ դեպքում դավաճանության պատճառ կարող է հանդիսանալ այն, որ զույգից մեկը շատ քիչ է ուշադրություն դարձնում մյուսին: Երբեմն դավաճանում են վրեժխնդրությունից ելնելով, երբեմն տրվում են վայրկենական թուլության և այլն:
Գաղտնիք չէ, որ նույնիսկ ամենաուժգին սերն անգամ չի կարող տևել ամբողջ կյանքի ընթացքում: Հաճախ այն մարում է ամուսնությունից երկու- երեք տարի անց: Ամեն ինչ աննկատ մարում է, և սերն ընդունում է մեկ այլ ձև`դառնալով անկեղծ ու նուրբ: Սակայն բոլորին չէ դա գոհացնում: Երբեմն տղամարդը ինչ-որ նոր, վառ ու անսովոր բան է ցանկանում, նա ձգտում է  որևէ  բան փոխել  իր կյանքում, և ահա  հայտնվում է  սիրուհին: Մեկ այլ դեպքում` տասնհինգ տարվա ամուսնությունից հետո, երբ երեխաներն արդեն հասունացել են, կարիերան կայացել է, տղամարդը հասկանում է, որ նա այն չէ, ինչ երիտասարդ տարիներին: Այդժամ նա սկսում է ապացուցել  ինքն իրեն ու շրջապատին, որ նա  դեռ կարող է հասնել որևէ  բանի ու ինչ –որ նոր  բան ձեռք բերել: Եվ ահա այստեղ էլ մեծանում է սիրուհի ունենալու հավանականությունը: Ամուսնական դավաճանության պատճառը կարող է պայմանավորված լինել նաև տղամարդու անինքնավստահությամբ, երբ նա իր մեկ այլ սիրային հարաբերությունների հաշվին ձգտում է բարձրացնել  իր ինքնագնահատականը: Խնդիրը կարող է կախված լինել նաև կարծրատիպերից. չէ՞ որ տղամարդկանց մեծամասնությունը համարում է,  որ «իսկական» տղամարդը պետք է ունենա  և՛ կին, և՛ սիրուհի:
Այդուհանդերձ, ինչպե՞ս հաշտվել ամուսնու դավաճանության փաստի հետ:Նման դեպքերում շատ կարևոր է պահպանել սառնասրտությունն ու ինքնատիրապետումը: Հիստերիայի փոխարեն մտածեք` գուցե այդտեղ կա նաև ձե՞ր մեղքը: Հոգսաշատ առօրյայում կանայք հաճախ դադարում են բավարար ուշադրություն  դարձնել իրենց արտաքին տեսքին, չեն ցուցաբերում բավականաչափ ուշադրություն ամուսնու նկատմամբ, մինչդեռ  տղամարդիկ դրա կարիքը շատ ունեն:Դավաճանելով` նրանք հաճախ չեն ձգտում սիրային փաղաքշանքների, այլ պարզապես փնտրում են ջերմություն ու փոխըմբռնում:
Թեև մարդ կարող է դավաճանության իր պատճառներն ունենալ, այնուամենայնիվ, նրանցից շատերը հաճախ զղջում են` մեղքի զգացում ունենալով իրենց կողակցի հանդեպ: Նման դեպքերում դավաճանողի մոտ հաճախ հարց է ծագում ` գուցե արժե՞ խոստովանել, զղջալ արածի համար. այդպիսով զուգընկերը կների, իր հոգին էլ կթեթևանա:
Պատճառները, որոնք մարդկանց դրդում են խոստովանության, կարող են լինել հետևյալը. նախ և առաջ կան մարդիկ, ովքեր հավատացած են, որ ցանկացած գաղտնիք էլ  վերջիվերջո բացահայտվելու է: Նույնիսկ եթե փորձես թաքցնել դավաճանությունը զուգընկերոջից, նա դրա մասին ուշ թե շուտ կիմանա:Երկրորդ դեպքում ոմանք կարծում են, որ եթե իրենք խոստովանեն իրենց դավաճանությունը, ապա դրանով կմեղմեն իրենց մեղքը և անգամ այն կարող է ազնիվ քայլ դիտվել` ցույց տալով իրենց բարոյական էությունը: Եվ այս դեպքում մարդ, խոստովանելով իր մեղքը, ենթադրում է, որ ներվելու մեծ հավանականություն կա:Երրորդ պատճառը կարող է լինել զուգընկերոջից վրեժ լուծելու, նրան ցավ պատճառելու անգիտակցական ցանկությունը: Չէ՞ որ  երբեմն դավաճանության պատճառ կարող են հանդիսանալ հարաբերություններում առկա խնդիրները, անուշադրությունը կամ անտարբերությունը զուգընկերոջ նկատմամբ, նրա  դավաճանությունը:Այս դեպքում պատմելով դավաճանության մասին` զուգընկերը փորձում է ցավ պատճառել նրան:
Դավաճանության խոստովանության պատճառներից է  նաև  զուգակցի մոտ  խանդի զգացում առաջացնելու կամ սեփական անձի նկատմամբ հետաքրքրությունը ետ բերելու ցանկությունը:
Դավաճանության խոստովանության ևս մեկ պատճառ կարող է լինել մեղքի անտանելի բեռը, որն այնքան է ճնշում մարդուն, որ վերջինս որոշում է խոստովանել, որպեսզի թեթևացնի իր  մեղքի զգացումը, կրի իր արժանի պատիժը կամ էլ ներում ստանա:
Չկա միանշանակ պատասխան այն հարցին, թե որն է ավելի ճիշտ` լռե՞լը, թե՞ խոստովանելը: Երկու տարբերակներն էլ ունեն իրենց դրական ու բացասական կողմերը: Խոստովանությունը կարող է առիթ հանդիսանալ զույգին հասկանալու, թե իրականում ինչ է կատարվում իրենց հարաբերություններում, իրավիճակը դեպի դրականը փոխելու ուղիներ փնտրել` դրա հետ մեկտեղ պահպանելով հարաբերությունները: Մեկ այլ դեպքում խոստովանությունը, ընդհակառակը,  կարող է հարաբերությունների քայքայման պատճառ հանդիսանալ. չէ ՞ որ յուրաքանչյուր  մարդ իր վերաբերմունքն ունի դավաճանության հանդեպ և իր պատկերացումն այն մասին, թե  ինչպես պետք է վարվել տվյալ իրավիճակում:
Եթե դուք դժվարին ընտրության առջև եք կանգնած,  հիշեք, որ դավաճանությունը միայն ազդանշան է, նախազգուշացում այն մասին, որ ձեր ընտանիքում ինչ-որ բան այն չէ, և միայն խնդրի խելամիտ  լուծումը կարող է ոչ միայն պահպանել, այլև ամրապնդել հարաբերությունները: 

60.jpgՄեր իրականության մեջ ամուսնական դավաճանությունները բավականին տարածված են, այդուհանդերձ, սիրելիի անհավատարմության մասին իմանալը ծանր է  ու ցավալի: Անմիջապես ծագում են հարցեր. արդյոք արժե՞ ներել, ինչպե՞ս ապրել հետագայում, արժե՞ արդյոք պահպանել հարաբերությունները: Այս հարցերին ճիշտ պատասխանելու համար անհրաժեշտ է հասկանալ ամուսնու անհավատարմության դրդապատճառները, այն, թե ի՞նչն է վերջիվերջո նրան դրդել դավաճանության: 
Ամուսնական դավաճանության պատճառները տարբեր են լինում: Պատահում  է, որ երկար ժամանակ միասին ապրած զույգերի մոտ զգացմունքները միմյանց նկատմամբ հասցնում են սառչել, մինչդեռ նրանք ցանկանում են ունենալ սուր զգացողություններ: Մեկ այլ դեպքում դավաճանության պատճառ կարող է հանդիսանալ այն, որ զույգից մեկը շատ քիչ է ուշադրություն դարձնում մյուսին: Երբեմն դավաճանում են վրեժխնդրությունից ելնելով, երբեմն տրվում են վայրկենական թուլության և այլն:
Գաղտնիք չէ, որ նույնիսկ ամենաուժգին սերն անգամ չի կարող տևել ամբողջ կյանքի ընթացքում: Հաճախ այն մարում է ամուսնությունից երկու - երեք տարի անց: Ամեն ինչ աննկատ մարում է, և սերն ընդունում է մեկ այլ ձև` դառնալով անկեղծ ու նուրբ: Սակայն բոլորին չէ դա գոհացնում: Երբեմն տղամարդը ինչ-որ նոր, վառ ու անսովոր բան է ցանկանում, նա ձգտում է որևէ  բան փոխել իր կյանքում, և ահա  հայտնվում է սիրուհին: Մեկ այլ դեպքում` տասնհինգ տարվա ամուսնությունից հետո, երբ երեխաներն արդեն հասունացել են, կարիերան կայացել է, տղամարդը հասկանում է, որ նա այն չէ, ինչ երիտասարդ տարիներին: Այդժամ նա սկսում է ապացուցել ինքն իրեն ու շրջապատին, որ նա դեռ կարող է հասնել որևէ  բանի ու ինչ – որ նոր բան ձեռք բերել: Եվ ահա այստեղ էլ մեծանում է սիրուհի ունենալու հավանականությունը: Ամուսնական դավաճանության պատճառը կարող է պայմանավորված լինել նաև տղամարդու անինքնավստահությամբ, երբ նա իր մեկ այլ սիրային հարաբերությունների հաշվին ձգտում է բարձրացնել  իր ինքնագնահատականը: Խնդիրը կարող է կախված լինել նաև կարծրատիպերից. չէ՞ որ տղամարդկանց մեծամասնությունը համարում է, որ «իսկական» տղամարդը պետք է ունենա  և՛ կին, և՛ սիրուհի:
Այդուհանդերձ, ինչպե՞ս հաշտվել ամուսնու դավաճանության փաստի հետ: Նման դեպքերում շատ կարևոր է պահպանել սառնասրտությունն ու ինքնատիրապետումը: Հիստերիայի փոխարեն մտածեք` գուցե այդտեղ կա նաև Ձե՞ր մեղքը: Հոգսաշատ առօրյայում կանայք հաճախ դադարում են բավարար ուշադրություն դարձնել իրենց արտաքին տեսքին, չեն ցուցաբերում բավականաչափ ուշադրություն ամուսնու նկատմամբ, մինչդեռ տղամարդիկ դրա կարիքը շատ ունեն: Դավաճանելով` նրանք հաճախ չեն ձգտում սիրային փաղաքշանքների, այլ պարզապես փնտրում են ջերմություն ու փոխըմբռնում:
Թեև մարդ կարող է դավաճանության իր պատճառներն ունենալ, այնուամենայնիվ, նրանցից շատերը հաճախ զղջում են` մեղքի զգացում ունենալով իրենց կողակցի հանդեպ: Նման դեպքերում դավաճանողի մոտ հաճախ հարց է ծագում`գուցե արժե՞ խոստովանել, զղջալ արածի համար. այդպիսով զուգընկերը կների, իր հոգին էլ կթեթևանա:
Պատճառները, որոնք մարդկանց դրդում են խոստովանության, կարող են լինել հետևյալը. նախ և առաջ կան մարդիկ, ովքեր հավատացած են, որ ցանկացած գաղտնիք էլ վերջիվերջո բացահայտվելու է: Նույնիսկ եթե փորձես թաքցնել դավաճանությունը զուգընկերոջից, նա դրա մասին ուշ թե շուտ կիմանա: Երկրորդ դեպքում ոմանք կարծում են, որ եթե իրենք խոստովանեն իրենց դավաճանությունը, ապա դրանով կմեղմեն իրենց մեղքը և անգամ այն կարող է ազնիվ քայլ դիտվել` ցույց տալով իրենց բարոյական էությունը: Եվ այս դեպքում մարդ, խոստովանելով իր մեղքը, ենթադրում է, որ ներվելու մեծ հավանականություն կա: Երրորդ պատճառը կարող է լինել զուգընկերոջից վրեժ լուծելու, նրան ցավ պատճառելու անգիտակցական ցանկությունը: Չէ՞ որ երբեմն դավաճանության պատճառ կարող են հանդիսանալ հարաբերություններում առկա խնդիրները, անուշադրությունը կամ անտարբերությունը զուգընկերոջ նկատմամբ, նրա դավաճանությունը: Այս դեպքում պատմելով դավաճանության մասին`զուգընկերը փորձում է ցավ պատճառել նրան:
Դավաճանության խոստովանության պատճառներից է նաև զուգակցի մոտ խանդի զգացում առաջացնելու կամ սեփական անձի նկատմամբ հետաքրքրությունը ետ բերելու ցանկությունը:
Դավաճանության խոստովանության ևս մեկ պատճառ կարող է լինել մեղքի անտանելի բեռը, որն այնքան է ճնշում մարդուն, որ վերջինս որոշում է խոստովանել, որպեսզի թեթևացնի իր  մեղքի զգացումը, կրի իր արժանի պատիժը կամ էլ ներում ստանա:
Չկա միանշանակ պատասխան այն հարցին, թե որն է ավելի ճիշտ` լռե՞լը, թե՞ խոստովանելը: Երկու տարբերակներն էլ ունեն իրենց դրական ու բացասական կողմերը: Խոստովանությունը կարող է առիթ հանդիսանալ զույգին հասկանալու, թե իրականում ինչ է կատարվում իրենց հարաբերություններում, իրավիճակը դեպի դրականը փոխելու ուղիներ փնտրել` դրա հետ մեկտեղ պահպանելով հարաբերությունները: Մեկ այլ դեպքում խոստովանությունը, ընդհակառակը,  կարող է հարաբերությունների քայքայման պատճառ հանդիսանալ. չէ ՞ որ յուրաքանչյուր  մարդ իր վերաբերմունքն ունի դավաճանության նկատմամբ և իր պատկերացումն այն մասին, թե  ինչպես պետք է վարվել տվյալ իրավիճակում:
Եթե Դուք դժվարին ընտրության առջև եք կանգնած, հիշե՛ք, որ դավաճանությունը միայն ազդանշան է, նախազգուշացում այն մասին, որ Ձեր ընտանիքում ինչ-որ բան այն չէ, և  խնդրի միայն խելամիտ լուծումը կարող է ոչ միայն պահպանել, այլև ամրապնդել հարաբերությունները: 


Մեկնաբանություններ (7)

Milena
Մեկնաբանությունը թողել է 11-13-2012 At 02:21 am

Es shat hamamit em dzer hodvaci ev tesaketneri het. Im paragayum el nmanatip depq exel e. Ays hodvacic shat ban kareli e qaxel. Iroq shat usucoxakan e. Es parzapes hiacac em. Inc shat e ognum ays kayq@. Evs mek angam shnorhakalutyun. Duq hoyakap eq!!!

Harmonia.am
Մեկնաբանությունը թողել է 11-14-2012 At 03:44 am

Ձեզ նույնպես շնորհակալություն այս կայքից օգտվելու և հաճելի խոսքերի համար։ 

Մեկնաբանությունը թողել է 1-9-2013 At 04:06 pm

Es shat xandot em. Kar jamanak, vor karcum ei xand@ sireluc e miayn arajanum. Erbeq chem xandel, erb chem sirel, bayc misht xandeluc tanjvel em. Shnorhakal em dzez. Es poxum em karciqs, kporcem pahpanel sarnasrtutyunn u inqnatirapetum@ cankacac paragayum, tekuz davachanutyan... Shnorhakalutyun.

Anna
Մեկնաբանությունը թողել է 4-21-2013 At 03:56 am

Amusnacac em arden vec tari, unem erku txa, amusnus shat em xandel, vstahel em, bayc na indz davachanec, tekuz ev virtual. Hima aylevs gaxtniqner chuni indzanic, bayc indz tvum e te an@ndhat indz xabum e. Mtacum em, ete vertual na karox e davachanel, guce ev fizikapes el e davachanum, sirts kotrvel e, nuynisk zgacmunqners em porcum sarecnel, vorpeszi chmtacem. Xorhdov ogneq indz.

Harmonia.am
Մեկնաբանությունը թողել է 4-21-2013 At 08:50 am
Բարև Ձեզ:
Հարգելի Աննա,
Դավաճանությունը, բնականաբար, շատ խոր հետք կարող է թողնել այն մարդու կյանքում, ում դավաճանել են` առաջացնելով մի շարք ծանր հոգեկան ապրումներ: Այնուամենայնիվ, առանց փոխադարձ վստահության շատ դժվար է պահպանել ընտանեկան օջախի ջերմությունն ու կայունությունը:
Փորձեք Ձեր ամուսնու հետ անկեղծորեն, առանց քննադատության քննարկել և հասկանալ նրա վիրտուալ անհավատարմության պատճառները, այն, թե ինչու է նա այդ քայլին դիմել, ինչ է փնտրել և ակնկալել ստանալ. շատերը սկսում են վիրտուալ հարաբերություններ ստեղծել զուտ այն պատճառով, որ ցանկանում են իրենց կյանքին նոր երանգ հաղորդել:
Միասին քննարկեք, թե ձեզանից յուրաքանչյուրն ինչ անհանգստություններ և կարիքներ ունի և ինչպես կարելի է գոհացնել միմյանց: Համբերատար, առանց ավելորդ քննադատության, անկեղծ զրույցը կօգնի ոչ միայն հասկանալ նրա վիրտուալ դավաճանության պատճառները, այլև ազատվել մտատանջ կասկածներից և գտնել իրավիճակին համապատասխան լուծում:
Alina
Մեկնաբանությունը թողել է 10-31-2013 At 05:50 am

  Բարև ձեզ, խնդրում եմ մի խորհուրդ տվեք: Ամուսնացած եմ արդեն 10 տարի,ամուսնուս երկրուրդ կինն եմ:Շատ խնդիրներ եմ ունեցել թե իր, թե ծնողների հետ, միշտ ինձ թվացել  է, թե նա ինձ չի սիրում, այլ ես միջոց եմ ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու, իր  և նախկին  կնոջ երեխային հաճախ հյուր ընդունելու և բավականին երկար ժամանակով խնամելու համար:Չնայած որ սիրում եմ այդ երեխային, որը արդեն18 տարեկան է;Վերջերս ամուսինս ինձ դավաճանեց իր աշխատակցի հետ: Երբ հարցրեցի, խոստովանեց: Հիմա միասին ենք, ասում է, որ նրա հետ ոչ մի կապ չունի,  երբ մի օր առաջ ընկերները հետ նստած էին, նրանք ինչ որ կատակ արեցին, ես շատ նեղվեցի և հարցրեցի, թե դեռ կապ ունի նրա հետ, նա ահավոր զայրացավ, երդվեց, որ կապ չունի և ասաց, որ իր բախտը չի բերում, նախկինն էլ էր էդպիսի խանդոտ:Ես հիմա ավելի վատ եմ ինձ զգում, որ ինձ համեմատեց նրա հետ, ինձ թվում է նրան դեռ սիրում է, չգիտեմ հեռանամ, թե մնամ: Ունենք երկու երեխա, որոնց անչափ սիրում է:

Harmonia.am
Մեկնաբանությունը թողել է 10-31-2013 At 07:44 am

Բարև Ձեզ:
Հարգելի Ալինա, ներեղություն, բայց մենք այլևս հոգեբանական խորհրդատվություն չենք անցկացնում: Խորհրդատվության համար կարող եք այցելել հոգեբան Միհրդատ Մադաթյանի անձնական կայք` www.psyhelp.am կամ www.hilfmann.com:

Թողնել Մեկնաբանություն
* Ձեր անունը:
* Ձեր Էլ-հասցեն:
(Ոչ հասանելի)
Կայք:
* Անվտանգության կոդ:
Security Image Փոփոխել
Հավաքեք տառերը և թվերը անվտանգության կոդից:
* Նամակ: