Իմպոտենցիայի հոգեբանական պատճառները


40.jpgՇատ հաճախ տղամարդկանց մոտ էրեկցիայի հասնելը և պահպանելը կապված է հոգեբանական գործոնների հետ: Դրանց մեջ են մտնում դեպրեսիվ վիճակը, քրոնիկական սթրեսը, կուտակված ֆիզիկական հոգնածությունը, վատ ինքնազգացողությունը, երկարատև ինքնազսպումը, ընտանիքում և աշխատավայրում տարաձայնությունները:  Շատ տղամարդիկ ի վիճակի չեն թուլանալ և գոնե մի որոշ ժամանակ անջատվել շրջակա խնդիրներից, ինչը շատ բացասաբար է ազդում նրանց սեքսուալ կարողությունների և ինտիմ կյանքի ընդհանուր որակի վրա: 
Տղամարդու մոտ էրեկցիայի բացակայության պատճառ կարող են հանդիսանալ մի շարք հանգամանքներ. տղամարդուն չի բավարարում մտերմությունը. ինչ-որ մեկի ներս մտնելու հավանականությունը, անհարմար դիրքը, տհաճ հոտերը, ձայները և զուգընկերուհու արտաքին տեսքը:
Հոգեբանական իմպոտենցիայի պատճառ կարող են հանդիսանալ նաև վեճերը և գժտությունները, որոնք անցյալում տեղի են ունեցել զույգերի միջև, նաև նրանց սեքսուալ նախասիրությունների անհամապատասխանությունը: Ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ վախենում են, որ իրենց զուգընկերուհին կհղիանա կամ նա ձեռք կբերի վեներական հիվանդություններ, որոնք իրենց հերթին բացասաբար են ազդում էրեկցիայի որակի և երկարատևության վրա: 
Անհաջողության պատճառ կարող է հանդիսանալ նաև այն, որ տղամարդուն անհրաժեշտ է օգտագործել պահպանակ, որը շատ տղամարդկանց համար սթրեսային իրավիճակ է առաջացնում: Այդ դեպքում խնդիրը լուծելու համար օգնության են գալիս այլ հակաբեղմնավորիչները: Երբեմն հանդպում է այսպես կոչված իմպոտենցիայի սելեկցիոն տեսակը, որի դեպքում տղամարդու մոտ բարդություններ են առաջանում միայն մի կնոջ հետ, այն դեպքում, երբ ուրիշ զուգընկերուհիների հետ սեռական ակտը լինում է բարձր մակարդակի վրա: Շատ տղամարդիկ, ովքեր երկար ժամանակ արդեն ամուսնացած են, ի վիճակի չեն լինում սեքսով զբաղվել իրենց կանանց հետ, իսկ այլ կանանց հետ սեքսուալ առումով ոչ մի խնդիր չի առաջանում: Գոյություն ունի նաև հակառակ իրավիճակը, երբ տղամարդը իրեն շատ լավ է զգում իր մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ հետ, իսկ այլ կանանց հետ նրա մոտ ոչինչ չի ստացվում: Երկու դեպքում էլ խնդրի պատճառ է հանդիսանում հանգամանքների նոր լինելը, որում էլ տեղի է ունենում սեքսուալ կոնտակտը: Առաջին դեպքում տղամարդուն հոգնեցնում է միապաղաղությունը և նա ձգտում է նոր զգացողությունների, իսկ երկրորդ դեպքում՝ հակառակը, այդ նորը վախեցնում է, քանի որ օրգանիզմը սովորել է արձագանքել որոշակի ազդակների, կնոջ մարմնի յուրահատկություններին, պահվածքին, հոտերին, շրջապատող միջավայրին:
Հոգեբանական իմպոտենցիայի շատ տարածված տեսակ է նաև այն, երբ տղամարդը առաջին անգամ է մտնում սեռական կապի մեջ նոր կնոջ հետ, ինչը պայմանավորված է նրա վրա ցանկալի տպավորություն թողնելու վախով:  Հետագայում, որպես կանոն, բարդություններ չեն առաջանում: Եթե առաջին սեքսուալ փորձը ձախողվում է, հատկապես, եթե զուգընկերուհին իրեն անհարիր է պահել, դա տղամարդու համար դառնում է ծանր հոգեբանական տրավմա, որը հետագայում նրա ինտիմ կյանքում կարող է մի շարք խնդիրներ առաջացնել: Բացի դա, անհաջողության պատճառ կարող է դառնալ շատ ուժեղ սեքսուալ ցանկությունը, որը հանգեցնում է նրան, որ օրգանիզմը չի դիմանում այդ լարվածությանը, էրեկցիան թուլանում է կամ ընդհանրապես անցնում:
Հոգեբանական իմպոտենցիայի նախանշաններ են համարվում հետևյալ երևույթները.

• Նրա հանկարծակի լինելը,

• Ինքնաբուխ էրեկցիայի պահպանումը, այդ թվում` առավոտյան և գիշերային,

• Պոտենցիայի հետ խնդիրների առաջացումը միայն որոշակի իրավիճակներում,

•  Սերմնաժայթքման խանգարման բացակայությունը:

Ձեռնաշարժությունը օգնում է հասնել նորմալ էրեկցիայի, որին խթանում են վիզուալ պատկերները:Իմպոտենցիայի զարգացման ռիսկերը մինիմումին հասցնելու համար տղամարդուն անհրաժեշտ է ապրել առողջ ապրելակերպով, այսինքն՝ ճիշտ սնվել, զբաղվել սպորտով, թողնել ծխելը և հրաժարվել ալկոհոլից: Բացի այդ, պետք չէ չարաշահել դեղորայքը, քանի որ դրանցից որոշները կարող են նպաստել էրեկտիլ ֆունկցիայի խանգարմանը, նաև անհրաժեշտ է ապրել կանոնավոր սեռական կյանքով:
Եթե ինքներդ չեք կարող ազատվել հոգեբանական իմպոտենցիայից, ապա անհրաժետ է դիմել հոգեբանի կամ սեքսոպաթոլոգի օգնությանը:

 


Մեկնաբանություններ (0)

Թողնել Մեկնաբանություն
* Ձեր անունը:
* Ձեր Էլ-հասցեն:
(Ոչ հասանելի)
Կայք:
* Անվտանգության կոդ:
Security Image Փոփոխել
Հավաքեք տառերը և թվերը անվտանգության կոդից:
* Նամակ: