Երջանիկ լինելու արվեստը

 

55.jpgԻ՞նչ է երջանկությունը, ինչու՞մ է այն կայանում, ինչպե՞ս դրան  հասնել:

Շատերն այս հարցերին կպատասխանեին հետևյալ կերպ.

Երջանկությունն այն է, երբ բոլորը ողջ և առողջ են:

Երջանկություն է, երբ սիրում ու սիրված ես:

Երջանկությունը ամուր և միասնական ընտանիքն է:

Երջանկություն է, երբ չունես ֆինանսական խնդիրներ:

Երջանկությունը կայանում է աշխատանքային հաջողությունների մեջ:

Յուրաքանչյուրիս պատասխաններն այս հարցերի շուրջ տարբեր կլինեն, քանի որ տարբեր են նաև բոլորիս կյանքի արժեքներն ու երջանկության ընկալումները: Սակայն ահա մի պարադոքս. այսօր մեզ թվում է, թե երջանկությունը կայանում է հենց նրանում, ինչին մենք այդքան ձգտում ենք, սակայն, հասնելով մեր նպատակին, հասկանում ենք, որ այդ երջանկության զգացումն այնքան էլ երկար չի տևում և մեզ նորից կյանքում որևէ բան պակասում է:
Մենք մշտապես գտնվում ենք երջանկության որոնումների մեջ, մշտապես սպասում ենք դրան: Հաճախ վազելով դրա ետևից` մենք բաց ենք թողնում այն լավը, որ կա մեր կյանքում: Այն, ինչ մենք արդեն ունենք, ընկալվում է որպես ինքնըստինքյան ենթադրվող մի բան, իսկ այն, ինչին դեռ ձգտում ենք, թվում է իրական երջանկություն:
Մշտապես նախապատրաստվելով ապագային` փոխարենը ներկայիս կյանքով ապրելուն ու ուրախանալուն, մենք հետաձգում ենք մեր երջանկությունը, կորցնում ուրախությունը զգալու և այն գնահատելու ընդունակությունը, և երբ գալիս են երկար սպասված  երջանիկ պահերը, բաց ենք թողնում դրանք: Եթե մենք ցանկանում ենք հաճույք ստանալ կյանքից, ապա պետք է ապրենք այսօրվա օրով, այլ ոչ թե անցյալի հուշերով կամ ապագայի պլաններով: Անհրաժեշտ է, մի կողմից, գնահատենք այն, ինչ ունենք այսօր և ուրախանանք դրանով, իսկ մյուս կողմից` ձգտենք նոր երազանքների ու նպատակների իրագործմանը:
Երջանկության ֆենոմենը լի է պարադոքսներով: Դրանցից մեկում ասվում է. <<Որքան մարդն ավելի շատ ձգտի երջանկության, այդքան ավելի դժվար կլինի դրան հասնելը>>: Կենցաղային պատկերացումների տեսանկյունից քիչ պարադոքսալ չեն նաև այնպիսի էմպիրիկ փաստերը, ինչպիսին օրինակ այն, որ ծեր մարդիկ հաճախ ավելի երջանիկ են լինում, քան երիտասարդները, կամ այն, որ երջանկութունը պայմանավորված չէ մարդու ֆինանսական կարգավիճակով (աղքատը նույնպես կարող է երջանիկ լինել, մինչդեռ հարուստը` դժբախտ):
Երջանկության ընդհանուր հոգեբանական բնութագիրը կապված է ուրախության և բավարարվածության զգացումի հետ: Որքան էլ տարօրինակ թվա, երջանկության բերկրանքը կայանում է նրանում, որ այն երբեք ամբողջական և հարատև չի լինում: Հարատև երջանկությունը լավագույն դեպքում ձանձրալի կլիներ, իսկ վատագույն դեպքում` սարսափելի: Վերելքներն ու վայրէջքները մեր կյանքն ավելի հետաքրքիր են դարձնում` հաղորդելով սուր զգացողություններ: Մութն անհրաժեշտ է, որպեսզի լույսն ավելի վառ թվա: Առանց ցավի հաճույք չի լինում, ինչպես  նաև չի լինում ուրախություն առանց տխրության:
Հայտնի հոգեբան Կարլ Յունգն ասում էր. «Առանց մթության երջանկություն  չի կարող լինել, և «երջանկություն» բառն ամբողջովին կկորցներ իր իմաստը, եթե գոյություն չունենար տխրության հետ համատեղ: Ավելի լավ է երևույթներն ընդունել այնպիսին, ինչպիսին  կան` դրսևորելով համբերություն ու հանգստություն»:
Չնայած երջանկության սուբյեկտիվ բնույթին, պոզիտիվ հոգեբանության մասնագետներն առանձնացնում են երջանկության մի քանի բաղադրիչներ: Ամենից դրական հույզերի կամ տրամադրության շարքին են նրանք դասում ուրախությունը, էյֆորիան, բավարարվածությունը և էքստազը, իսկ  երջանկությանը խանգարող զգացմունքների  ու հույզերի մեջ նրանք առանձնացնում են մեղքի զգացումը, ամոթը, տխրությունը, անհանգստությունը, վախը, ատելությունը, զզվանքը և նախանձը:
Երկու բրիտանացի հետազոտողներ բազմաթիվ գիտափորձեր անցկացնելով` գտան երջանկության բանաձևը: Եվ այսպես, եթե Դուք երջանիկ եք, ապա Ձեր հուզական վիճակը պետք է համապատասխանի հետևյալ բանաձևին` P+5E+3H:
Հետազոտության ընթացքում նրանք հարցազրույցներ անցկացրեցին 1000 մարդու հետ և հիմնվելով նրանց ֆիզիոլոգիական վիճակի ու ապրելակերպի վրա` եկան այն եզրակացության, որ երջանկության մակարդակը բնորոշվում է հետևյալ բնութագրիչներով.
P+5E+3H բանաձևում P-ն մարդու անձնային բնութագրիչներն են (աշխարհայացքը, հարմարման ընդունակությունը, կենսական ճկունությունը և այլն): E - ն նշանակում է մարդու ընդհանուր վիճակը տվյալ պահին (առողջությունը, ընկերական կապերի առկայությունը, ֆինանսական կայունությունը): H - ը նշանակում է, այսպես կոչված, «բարձրագույն կարգ ու կանոնը» (սեփական արժանապատվության զգացումը, կյանքից սպասելիքներն ու ամբիցիաները):
Հետազոտողների համար բացահայտում չէր այն, որ կանանց և տղամարդկանց երջանկության հասնելու ուղիները տարբեր են: Պարզվել է, որ արևային եղանակը, արտաքին տեսքի բարելավումն ու ընտանիքի հետ երկար ժամանակ անցկացնելը  կարող են էապես ազդել կնոջ երջանկության զգացողության վրա, մինչդեռ սիրային ինտրիգները, սեքսը, հոբբին և սիրած սպորտային թիմերի հաղթանակները ամենից դրականն են ազդում արական սեռի ներկայացուցիչների տրամադրության վրա:
Երջանկությունն ամենից առաջ կախված է նրանից, թե ինչպես ենք մենք ընկալում մեզ շրջապատող աշխարհը: Մեր աշխարհայացքը երջանկության բանաձևի կարևորագույն բաղադրիչներից է: Մենք մշտապես հիասթափություն կապրենք, եթե սպասենք, թե երբ են ուրիշները մեզ երջանկացնելու: Այդ իսկ պատճառով երջանիկ լինելու նախաձեռնությունը մենք պետք է վերցնենք մեր ձեռքը: Հարկավոր է հիշել, որ ինքնախղճահարությունն ու մեկուսացվածությունը մարդուն երբեք երջանիկ չեն դարձնում: Մարդկանց մեծամասնությունը երջանիկ է այնքանով, որքանով երջանիկ լինելու վճռականություն ունի: Կարևորն այն է, թե ինչպես ենք մենք  ընկալում ու գնահատում մեր հաջողություններն ու անհաջողությունները: Նրանք, ովքեր ավելի լավատեսորեն են տրամադրված կյանքի հանդեպ, իրենց ավելի երջանիկ են զգում:
Երջանկության լավագույն ցուցանիշներից մեկն այն է, թե մենք որքանով ենք ներդաշնակ ապրում ինքներս մեզ հետ, իսկ դրա համար նախ և առաջ պետք է սիրենք և հարգենք ինքներս մեզ:
Իրական երջանկություն զգալու համար հարկավոր է հոգ տանել ոչ միայն սեփական անձի, այլև ուրիշների համար, քանի որ երջանիկներից ամենաերջանիկը նրանք են, ովքեր կարողանում են երջանկացնել: Մեզնից շատերը տեսել են այդ սկզբունքն իրական կյանքում. երբ մենք լույսի շողեր ենք սփռում ուրիշների կյանքի ճանապարհին, մեր կյանքն էլ է լուսավորվում: Նույնիսկ ամենապարզ երևույթները մեզ կարող են երջանկության ակնթարթներ պարգևել` լինի դա ժպիտ, գրկախառնություն կամ անկեղծ շնորհակալություն: Իրական է միայն այն երջանկությունը, որը մենք կիսում ենք այլ մադկանց հետ, քանի որ մարդու կապվածության պահանջմուքը ի ծնե առկա է նրա էության մեջ, որն էլ առաջացնում է միմյանց հետ շփվելու և մտերմանալու ցանկություն:
Սիրելի և մտերիմ մարդկանց առկայությունն ու որևէ հանրությանը պատկանելու ձգտումն անձի ձևավորման կարևոր պայմաններից են: Դրանք կարևոր են ոչ միայն հոգեկան առողջության  համար, այլև` երջանկության ձեռքբերման:
Երջանիկ զգալու համար նաև շատ կարևոր է ունենալ աշխատանք, սակայն այնպիսի աշխատանք, որը կծառայի որևէ կոնկրետ նպատակի, թույլ կտա ներդնում ունենալ ընդհանուր գործի մեջ, բայց, ամենակարևորը, կհամապատասխանի սեփական նախասիրություններին ու հետաքրքրություններին: Հենց այդպիսի աշխատանքը կարող է մարդուն պարգևել երջանկության ակնթարթներ: Եթե աշխատելիս մենք մոռանում ենք ժամանակի զգացողության մասին և չենք հոգնում մինչև աշխատանքային օրվա ավարտը, ուրեմն  հենց այդպիսի աշխատանք էլ գտել ենք:
Եվ վերջապես, մենք պետք է երազանքներ ու նպատակներ ունենանք այս կյանքում:
Ամենից ակնառու հաջողությունների հասել են այն մարդիկ, ովքեր ունեցել են երազանքներ: Սակայն, որպեսզի մեր երազանքներն իրականանան, մենք պետք է հավատանք սեփական ուժերին և ակտիվորեն գործենք:  
Սոկրատը մի անգամ ասել է, որ չմտածված կյանքով չարժեր ապրել: Մենք կարող ենք ասել, որ չապրած կյանքի շուրջ չարժե մտածել: Եթե մենք իսկապես ցանկանում ենք երջանկություն ձեռք բերել, ուրեմն պետք է մեր կյանքի ուղին ավելի արժեքավոր դարձնենք` գնահատելով ամեն մի վայրկյանը:
Փիլիսոփա Մարկոս Ավրելիոսն ասել է. «Մարդ պետք է վախենա ոչ թե մահից, այլ նրանից, որ այլևս երբեք չի սկսի ապրել»: Չէ՞ որ արդեն կարող է ուշ լինել...


 

Ի՞նչ է երջանկությունը, ինչու՞մ է այն կայանում, ինչպե՞ս դրան  հասնել:
Շատերն այս հարցերին կպատասխանեին հետևյալ կերպ.
Երջանկությունն այն է, երբ բոլորը ողջ և առողջ են:
Երջանկություն է, երբ սիրում ու սիրված ես:
Երջանկությունը ամուր և միասնական ընտանիքն է:
Երջանկություն է, երբ չունես ֆինանսական խնդիրներ:
Երջանկությունը կայանում է աշխատանքային հաջողությունների մեջ:
Յուրաքանչյուրիս պատասխաններն այս հարցերի շուրջ տարբեր կլինեն, քանի որ տարբեր են նաև բոլորիս կյանքի արժեքներն ու երջանկության ընկալումները:Սակայն ահա մի պարադոքս. այսօր մեզ թվում է, թե երջանկությունը կայանում է հենց նրանում, ինչին մենք այդքան ձգտում ենք, սակայն, հասնելով մեր նպատակին, հասկանում ենք, որ այդ երջանկության զգացումն այնքան էլ երկար չի տևում և մեզ նորից կյանքում որևէ բան պակասում է:
Մենք մշտապես գտնվում ենք երջանկության որոնումների մեջ, մշտապես սպասում ենք դրան: Հաճախ վազելով դրա ետևից` մենք բաց ենք թողնում այն լավը, որ կա մեր կյանքում:Այն, ինչ մենք արդեն ունենք, ընկալվում է որպես ինքնըստինքյան ենթադրվող մի բան, իսկ այն, ինչին դեռ ձգտում ենք, թվում է իրական երջանկություն:
Մշտապես նախապատրաստվելով ապագային` փոխարենը ներկայիս կյանքով ապրելուն ու ուրախանալուն, մենք հետաձգում ենք մեր երջանկությունը, կորցնում ուրախությունը զգալու և այն գնահատելու ընդունակությունը, և երբ  գալիս են երկար սպասված  երջանիկ պահերը, բաց ենք թողնում դրանք:Եթե մենք ցանկանում ենք հաճույք ստանալ կյանքից, ապա  պետք է ապրենք այսօրվա օրով, այլ ոչ թե անցյալի հուշերով կամ ապագայի պլաններով: Անհրաժեշտ է, մի կողմից, գնահատենք այն, ինչ ունենք  այսօր և ուրախանանք դրանով, իսկ մյուս կողմից` ձգտենք նոր երազանքների ու նպատակների իրագործմանը:
Երջանկության ֆենոմենը լի է պարադոքսներով:Դրանցից մեկում ասվում է. <<Որքան մարդն ավելի շատ ձգտի երջանկության, այդքան ավելի դժվար կլինի դրան հասնելը>>: Կենցաղային պատկերացումների տեսանկյունից քիչ պարադոքսալ չեն նաև այնպիսի էմպիրիկ փաստերը, ինչպիսին օրինակ այն, որ ծեր մարդիկ հաճախ ավելի երջանիկ են լինում, քան երիտասարդները կամ այն, որ երջանկութունը պայմանավորված չէ մարդու ֆինանսական կարգավիճակով (աղքատը նույնպես կարող է երջանիկ լինել, մինչդեռ հարուստը` դժբախտ):
Երջանկության  ընդհանուր հոգեբանական բնութագիրը կապված է ուրախության և բավարարվածության զգացողություն հետ: Որքան էլ տարօրինակ թվա,երջանկության բերկրանքը կայանում է նրանում, որ այն երբեք ամբողջական և հարատև չի լինում:Հարատև երջանկությունը լավագույն դեպքում ձանձրալի կլիներ, իսկ  վատագույն դեպքում`սարսափելի:Վերելքներն ու վայրէջքները մեր կյանքն ավելի հետաքրքիր են դարձնում` հաղորդելով սուր զգացողություններ: Մութն անհրաժեշտ է, որպեսզի լույսն ավելի վառ թվա: Առանց ցավի հաճույք չի լինում, ինչպես  նաև չի լինում ուրախություն առանց տխրության:
Հայտնի հոգեբան Կարլ Յունգն ասում էր. «Առանց մթության երջանկություն  չի կարող լինել, և «երջանկություն» բառն ամբողջովին կկորցներ իր իմաստը, եթե գոյություն չունենար տխրության հետ համատեղ:Ավելի լավ է երևույթներն ընդունել այնպիսին, ինչպիսին  կան` դրսևորելով համբերություն ու հանգստություն»:
Չնայած երջանկության սուբյեկտիվ բնույթին, պոզիտիվ հոգեբանության մասնագետներն առանձնացնում են երջանկության մի քանի բաղադրիչներ: Ամենից դրական հույզերի կամ տրամադրության շարքին են նրանք դասում ուրախությունը, էյֆորիան, բավարարվածությունը և էքստազը, իսկ  երջանկությանը խանգարող զգացմունքների  ու հույզերի մեջ նրանք առանձնացնում են մեղքի զգացումը, ամոթը, տխրությունը, անհանգստությունը, վախը, ատելությունը, զզվանքը և նախանձը:
Երկու բրիտանացի հետազոտողներ բազմաթիվ գիտափորձեր անցկացնելով` գտան երջանկության բանաձևը: Եվ այսպես, եթե դուք երջանիկ եք, ապա ձեր հուզական վիճակը պետք է համապատասխանի հետևյալ բանաձևին`P+5E+3H:
Հետազոտության ընթացքում նրանք հարցազրույցներ անցկացրեցին 1000 մարդու հետ և հիմնվելով նրանց ֆիզիոլոգիական վիճակի ու ապրելակերպի վրա` եկան այն եզրակացության, որ երջանկության մակարդակը բնորոշվում է հետևյալ բնութագրիչներով.
P+5E+3H բանաձևում P-ն մարդու անձնային բնութագրիչներն են (աշխարհայացքը, հարմարման ընդունակությունը, կենսական ճկունությունը և այլն): E-ն նշանակում է մարդու ընդհանուր վիճակը տվյալ պահին (առողջությունը, ընկերական կապերի առկայությունը, ֆինանսական կայունությունը): H-ը նշանակում է, այսպես կոչված, «բարձրագույն կարգ ու կանոնը» (սեփական արժանապատվության զգացումը, կյանքից սպասելիքներն ու ամբիցիաները):
Հետազոտողների համար բացահայտում չէր այն, որ կանանց և տղամարդկանց երջանկության հասնելու ուղիները տարբեր են: Պարզվել է, որ արևային եղանակը, արտաքին տեսքի բարելավումն ու ընտանիքի հետ երկար ժամանակ անցկացնելը  կարող են էապես ազդել կնոջ երջանկության զգացողության վրա,  մինչդեռ սիրային ինտրիգները, սեքսը, հոբբին և սիրած սպորտային թիմերի հաղթանակները ամենից դրականն են ազդում  արական սեռի ներկայացուցիչների տրամադրության վրա:
Երջանկությունն ամենից առաջ կախված է նրանից, թե ինչպես ենք մենք ընկալում  մեզ շրջապատող աշխարհը:Մեր աշխարհայացքը երջանկության բանաձևի կարևորագույն  բաղադրիչներից է:Մենք մշտապես հիասթափություն կապրենք, եթե սպասենք, թե երբ են ուրիշները մեզ երջանկացնելու:Այդ իսկ պատճառով երջանիկ լինելու նախաձեռնությունը  մենք պետք է վերցնենք մեր ձեռքը: Հարկավոր է հիշել, որ ինքնախղճահարությունն ու մեկուսացվածությունը մարդուն երբեք երջանիկ չեն դարձնում: Մարդկանց մեծամասնությունը երջանիկ է այնքանով, որքանով երջանիկ լինելու վճռականություն ունի:Կարևորն այն է, թե ինչպես ենք մենք  ընկալում ու գնահատում մեր հաջողություններն ու անհաջողությունները: Նրանք, ովքեր ավելի լավատեսորեն են տրամադրված կյանքի հանդեպ, իրենց ավելի երջանիկ են զգում:
 Երջանկության լավագույն ցուցանիշներից մեկն այն է, թե մենք որքանով ենք ներդաշնակ ապրում ինքներս մեզ հետ, իսկ դրա համար նախ և առաջ պետք է սիրենք և հարգենք ինքներս մեզ:
Իրական երջանկություն զգալու համար հարկավոր է հոգ տանել ոչ միայն սեփական անձի, այլև ուրիշների համար, քանի որ երջանիկներից ամենաերջանիկը նրանք են, ովքեր կարողանում են երջանկացնել:Մեզնից շատերը տեսել են այդ սկզբունքն իրական կյանքում.երբ մենք լույսի շողեր ենք սփռում ուրիշների կյանքի ճանապարհին, մեր կյանքն էլ է լուսավորվում:Նույնիսկ ամենապարզ երևույթները մեզ կարող են երջանկության ակնթարթներ պարգևել` լինի դա ժպիտ, գրկախառնություն կամ անկեղծ շնորհակալություն:Իրական է միայն այն երջանկությունը, որը մենք կիսում ենք այլ մադկանց հետ, քանի որ մարդու կապվածության պահանջմուքը ի ծնե առկա է նրա էության մեջ, որն էլ  առաջացնում է միմյանց հետ շփվելու և մտերմանալու ցանկություն:
Սիրելի և մտերիմ մարդկանց առկայությունն ու որևէ հանրությանը պատկանելու ձգտումն անձի ձևավորման կարևոր պայմաններից են: Դրանք կարևոր են ոչ միայն հոգեկան առողջության  համար, այլև` երջանկության ձեռքբերման:
Երջանիկ զգալու համար նաև շատ կարևոր է ունենալ աշխատանք, սակայն այնպիսի աշխատանք, որը կծառայի որևէ կոնկրետ նպատակի, թույլ կտա  ներդնում ունենալ ընդհանուր գործի մեջ, բայց, ամենակարևորը, կհամապատասխանի սեփական նախասիրություններին ու հետաքրքրություններին:Հենց այդպիսի աշխատանքը կարող է մարդուն պարգևել երջանկության ակնթարթներ:Եթե աշխատելիս մենք մոռանում ենք ժամանակի զգացողության մասին և չենք հոգնում մինչև աշխատանքային օրվա ավարտը, ուրեմն  հենց այդպիսի աշխատանք էլ գտել ենք:
Եվ վերջապես, մենք պետք է երազանքներ ու նպատակներ ունենանք այս կյանքում:
Ամենից ակնառու հաջողությունների  հասել են այն մարդիկ, ովքեր ունեցել են երազանքներ:Սակայն, որպեսզի մեր երազանքներն իրականանան, մենք պետք է հավատանք  սեփական ուժերին և ակտիվորեն գործենք:  
Սոկրատը մի անգամ ասել է, որ չմտածված կյանքով չարժեր ապրել: Մենք կարող ենք ասել, որ չապրած կյանքի շուրջ չարժե մտածել: Եթե մենք իսկապես ցանկանում ենք երջանկություն ձեռք բերել, ուրեմն պետք է մեր  կյանքի ուղին ավելի արժեքավոր դարձնենք` գնահատելով ամեն մի վայրկյանը:
Փիլիսոփա Մարկոս Ավրելիոսն ասել է. «Մարդ պետք է վախենա ոչ թե մահից, այլ նրանից, որ այլևս երբեք չի սկսի ապրել»: Չէ՞ որ արդեն կարող է ուշ լինել...Ի՞նչ է երջանկությունը, ինչու՞մ է այն կայանում, ինչպե՞ս դրան  հասնել:Շատերն այս հարցերին կպատասխանեին հետևյալ կերպ.Երջանկությունն այն է, երբ բոլորը ողջ և առողջ են:Երջանկություն է, երբ սիրում ու սիրված ես:Երջանկությունը ամուր և միասնական ընտանիքն է:Երջանկություն է, երբ չունես ֆինանսական խնդիրներ:Երջանկությունը կայանում է աշխատանքային հաջողությունների մեջ:Յուրաքանչյուրիս պատասխաններն այս հարցերի շուրջ տարբեր կլինեն, քանի որ տարբեր են նաև բոլորիս կյանքի արժեքներն ու երջանկության ընկալումները:Սակայն ահա մի պարադոքս. այսօր մեզ թվում է, թե երջանկությունը կայանում է հենց նրանում, ինչին մենք այդքան ձգտում ենք, սակայն, հասնելով մեր նպատակին, հասկանում ենք, որ այդ երջանկության զգացումն այնքան էլ երկար չի տևում և մեզ նորից կյանքում որևէ բան պակասում է:Մենք մշտապես գտնվում ենք երջանկության որոնումների մեջ, մշտապես սպասում ենք դրան: Հաճախ վազելով դրա ետևից` մենք բաց ենք թողնում այն լավը, որ կա մեր կյանքում:Այն, ինչ մենք արդեն ունենք, ընկալվում է որպես ինքնըստինքյան ենթադրվող մի բան, իսկ այն, ինչին դեռ ձգտում ենք, թվում է իրական երջանկություն:Մշտապես նախապատրաստվելով ապագային` փոխարենը ներկայիս կյանքով ապրելուն ու ուրախանալուն, մենք հետաձգում ենք մեր երջանկությունը, կորցնում ուրախությունը զգալու և այն գնահատելու ընդունակությունը, և երբ  գալիս են երկար սպասված  երջանիկ պահերը, բաց ենք թողնում դրանք:Եթե մենք ցանկանում ենք հաճույք ստանալ կյանքից, ապա  պետք է ապրենք այսօրվա օրով, այլ ոչ թե անցյալի հուշերով կամ ապագայի պլաններով: Անհրաժեշտ է, մի կողմից, գնահատենք այն, ինչ ունենք  այսօր և ուրախանանք դրանով, իսկ մյուս կողմից` ձգտենք նոր երազանքների ու նպատակների իրագործմանը:Երջանկության ֆենոմենը լի է պարադոքսներով:Դրանցից մեկում ասվում է. <<Որքան մարդն ավելի շատ ձգտի երջանկության, այդքան ավելի դժվար կլինի դրան հասնելը>>: Կենցաղային պատկերացումների տեսանկյունից քիչ պարադոքսալ չեն նաև այնպիսի էմպիրիկ փաստերը, ինչպիսին օրինակ այն, որ ծեր մարդիկ հաճախ ավելի երջանիկ են լինում, քան երիտասարդները կամ այն, որ երջանկութունը պայմանավորված չէ մարդու ֆինանսական կարգավիճակով (աղքատը նույնպես կարող է երջանիկ լինել, մինչդեռ հարուստը` դժբախտ):Երջանկության  ընդհանուր հոգեբանական բնութագիրը կապված է ուրախության և բավարարվածության զգացողություն հետ: Որքան էլ տարօրինակ թվա,երջանկության բերկրանքը կայանում է նրանում, որ այն երբեք ամբողջական և հարատև չի լինում:Հարատև երջանկությունը լավագույն դեպքում ձանձրալի կլիներ, իսկ  վատագույն դեպքում`սարսափելի:Վերելքներն ու վայրէջքները մեր կյանքն ավելի հետաքրքիր են դարձնում` հաղորդելով սուր զգացողություններ: Մութն անհրաժեշտ է, որպեսզի լույսն ավելի վառ թվա: Առանց ցավի հաճույք չի լինում, ինչպես  նաև չի լինում ուրախություն առանց տխրության:Հայտնի հոգեբան Կարլ Յունգն ասում էր. «Առանց մթության երջանկություն  չի կարող լինել, և «երջանկություն» բառն ամբողջովին կկորցներ իր իմաստը, եթե գոյություն չունենար տխրության հետ համատեղ:Ավելի լավ է երևույթներն ընդունել այնպիսին, ինչպիսին  կան` դրսևորելով համբերություն ու հանգստություն»:Չնայած երջանկության սուբյեկտիվ բնույթին, պոզիտիվ հոգեբանության մասնագետներն առանձնացնում են երջանկության մի քանի բաղադրիչներ: Ամենից դրական հույզերի կամ տրամադրության շարքին են նրանք դասում ուրախությունը, էյֆորիան, բավարարվածությունը և էքստազը, իսկ  երջանկությանը խանգարող զգացմունքների  ու հույզերի մեջ նրանք առանձնացնում են մեղքի զգացումը, ամոթը, տխրությունը, անհանգստությունը, վախը, ատելությունը, զզվանքը և նախանձը:Երկու բրիտանացի հետազոտողներ բազմաթիվ գիտափորձեր անցկացնելով` գտան երջանկության բանաձևը: Եվ այսպես, եթե դուք երջանիկ եք, ապա ձեր հուզական վիճակը պետք է համապատասխանի հետևյալ բանաձևին`P+5E+3H:Հետազոտության ընթացքում նրանք հարցազրույցներ անցկացրեցին 1000 մարդու հետ և հիմնվելով նրանց ֆիզիոլոգիական վիճակի ու ապրելակերպի վրա` եկան այն եզրակացության, որ երջանկության մակարդակը բնորոշվում է հետևյալ բնութագրիչներով.P+5E+3H բանաձևում P-ն մարդու անձնային բնութագրիչներն են (աշխարհայացքը, հարմարման ընդունակությունը, կենսական ճկունությունը և այլն): E-ն նշանակում է մարդու ընդհանուր վիճակը տվյալ պահին (առողջությունը, ընկերական կապերի առկայությունը, ֆինանսական կայունությունը): H-ը նշանակում է, այսպես կոչված, «բարձրագույն կարգ ու կանոնը» (սեփական արժանապատվության զգացումը, կյանքից սպասելիքներն ու ամբիցիաները):Հետազոտողների համար բացահայտում չէր այն, որ կանանց և տղամարդկանց երջանկության հասնելու ուղիները տարբեր են: Պարզվել է, որ արևային եղանակը, արտաքին տեսքի բարելավումն ու ընտանիքի հետ երկար ժամանակ անցկացնելը  կարող են էապես ազդել կնոջ երջանկության զգացողության վրա,  մինչդեռ սիրային ինտրիգները, սեքսը, հոբբին և սիրած սպորտային թիմերի հաղթանակները ամենից դրականն են ազդում  արական սեռի ներկայացուցիչների տրամադրության վրա:Երջանկությունն ամենից առաջ կախված է նրանից, թե ինչպես ենք մենք ընկալում  մեզ շրջապատող աշխարհը:Մեր աշխարհայացքը երջանկության բանաձևի կարևորագույն  բաղադրիչներից է:Մենք մշտապես հիասթափություն կապրենք, եթե սպասենք, թե երբ են ուրիշները մեզ երջանկացնելու:Այդ իսկ պատճառով երջանիկ լինելու նախաձեռնությունը  մենք պետք է վերցնենք մեր ձեռքը: Հարկավոր է հիշել, որ ինքնախղճահարությունն ու մեկուսացվածությունը մարդուն երբեք երջանիկ չեն դարձնում: Մարդկանց մեծամասնությունը երջանիկ է այնքանով, որքանով երջանիկ լինելու վճռականություն ունի:Կարևորն այն է, թե ինչպես ենք մենք  ընկալում ու գնահատում մեր հաջողություններն ու անհաջողությունները: Նրանք, ովքեր ավելի լավատեսորեն են տրամադրված կյանքի հանդեպ, իրենց ավելի երջանիկ են զգում: Երջանկության լավագույն ցուցանիշներից մեկն այն է, թե մենք որքանով ենք ներդաշնակ ապրում ինքներս մեզ հետ, իսկ դրա համար նախ և առաջ պետք է սիրենք և հարգենք ինքներս մեզ:Իրական երջանկություն զգալու համար հարկավոր է հոգ տանել ոչ միայն սեփական անձի, այլև ուրիշների համար, քանի որ երջանիկներից ամենաերջանիկը նրանք են, ովքեր կարողանում են երջանկացնել:Մեզնից շատերը տեսել են այդ սկզբունքն իրական կյանքում.երբ մենք լույսի շողեր ենք սփռում ուրիշների կյանքի ճանապարհին, մեր կյանքն էլ է լուսավորվում:Նույնիսկ ամենապարզ երևույթները մեզ կարող են երջանկության ակնթարթներ պարգևել` լինի դա ժպիտ, գրկախառնություն կամ անկեղծ շնորհակալություն:Իրական է միայն այն երջանկությունը, որը մենք կիսում ենք այլ մադկանց հետ, քանի որ մարդու կապվածության պահանջմուքը ի ծնե առկա է նրա էության մեջ, որն էլ  առաջացնում է միմյանց հետ շփվելու և մտերմանալու ցանկություն:Սիրելի և մտերիմ մարդկանց առկայությունն ու որևէ հանրությանը պատկանելու ձգտումն անձի ձևավորման կարևոր պայմաններից են: Դրանք կարևոր են ոչ միայն հոգեկան առողջության  համար, այլև` երջանկության ձեռքբերման:Երջանիկ զգալու համար նաև շատ կարևոր է ունենալ աշխատանք, սակայն այնպիսի աշխատանք, որը կծառայի որևէ կոնկրետ նպատակի, թույլ կտա  ներդնում ունենալ ընդհանուր գործի մեջ, բայց, ամենակարևորը, կհամապատասխանի սեփական նախասիրություններին ու հետաքրքրություններին:Հենց այդպիսի աշխատանքը կարող է մարդուն պարգևել երջանկության ակնթարթներ:Եթե աշխատելիս մենք մոռանում ենք ժամանակի զգացողության մասին և չենք հոգնում մինչև աշխատանքային օրվա ավարտը, ուրեմն  հենց այդպիսի աշխատանք էլ գտել ենք:Եվ վերջապես, մենք պետք է երազանքներ ու նպատակներ ունենանք այս կյանքում:Ամենից ակնառու հաջողությունների  հասել են այն մարդիկ, ովքեր ունեցել են երազանքներ:Սակայն, որպեսզի մեր երազանքներն իրականանան, մենք պետք է հավատանք  սեփական ուժերին և ակտիվորեն գործենք:  Սոկրատը մի անգամ ասել է, որ չմտածված կյանքով չարժեր ապրել: Մենք կարող ենք ասել, որ չապրած կյանքի շուրջ չարժե մտածել: Եթե մենք իսկապես ցանկանում ենք երջանկություն ձեռք բերել, ուրեմն պետք է մեր  կյանքի ուղին ավելի արժեքավոր դարձնենք` գնահատելով ամեն մի վայրկյանը:Փիլիսոփա Մարկոս Ավրելիոսն ասել է. «Մարդ պետք է վախենա ոչ թե մահից, այլ նրանից, որ այլևս երբեք չի սկսի ապրել»: Չէ՞ որ արդեն կարող է ուշ լինել...

Մեկնաբանություններ (3)

Մեկնաբանությունը թողել է 9-29-2012 At 02:10 pm

Shat lav er meknabanvac...

Մեկնաբանությունը թողել է 10-5-2012 At 02:54 pm

Շնորհակալություն:) 

ELINA
Մեկնաբանությունը թողել է 4-11-2013 At 11:14 am

SHNORHAKALUTYUN HETAQRQIR EV MER JAMANAKNERI HAMAR  HRATAP HARCERI VERABERYAL KATARVOX MEKNABANUTYUNNERI HAMAR 

Թողնել Մեկնաբանություն
* Ձեր անունը:
* Ձեր Էլ-հասցեն:
(Ոչ հասանելի)
Կայք:
* Անվտանգության կոդ:
Security Image Փոփոխել
Հավաքեք տառերը և թվերը անվտանգության կոդից:
* Նամակ: