Ամուր հարաբերությունների գաղտնիքները


Յուրաքանչյուր  զույգ ձգտում է հասնել անթերի հարաբերությունների, որպեսզի հենց իրենց զույգը երկար ժամանակ կատարյալ համարվի: Այսպիսին է սիրահարված մարդկանց հոգեբանությունը: Սակայն այդ կատարելությանը հասնելու համար մարդուն անհրաժեշտ է երկարատև աշխատել սեփական <<ես>>-ի ու հարաբերությունների վրա:
Մեզնից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները,  հետաքրքրություններն ու աշխարհայացքը, սակայն նորմալ հարաբերությունների ստեղծման դեպքում անհրաժեշտ է հաշվի նստել նաև դիմացինի ցանկությունների ու հետաքրքրությունների հետ:Հարաբերությունների վրա ազդող հիմնական բաղադրիչներից մեկը սերն է: Առանց սիրո բոլոր հարաբերությունները փլուզվում են: Սովորաբար, երբ մարդիկ սկսում են հանդիպել, նրանք միշտ հավատում են, որ իրենց հարաբերությունների հիմքում ընկած է իսկական սերը  (այն տեղի է ունենում ենթագիտակցականում): Մարդ սկսում է հիշել, թե իրենց հարաբերություններում ինչ վառ հուշեր ու երջանիկ  պահեր են եղել ու նաև վեճեր` փորձելով այսուհետ խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից: Սակայն հետաքրքրությունների տարբերությունները միշտ չէ, որ հանգեցնում են վեճերի:Երբեմն, ընդհակառակը, մարդու հետաքրքրությունների միջոցով կարելի է շատ բան իմանալ նրա մասին: Մարդ չի կարող ամեն ինչ պատմել իր մասին, երբեմն նրա հետաքրքրությունները պատմում են դա իր փոխարեն. դրա համար անհրաժեշտ է ընդունել երկրորդ կեսի հետաքրքրություններն ու կիսել դրանք:
Որակյալ հարաբերությունների ցուցանիշն այն է, որ երկուսն էլ մնան այնպիսին, ինչպիսին որ կան ցանկացած իրավիճակում` չսահմանափակելով իրենց ու դիմացինի ձգտումները:Սեփական անձի հանդեպ կասկածների պատճառով կանայք և տղամարդիկ ձգտում են միմյանց իրենց կողքին պահել:Նրանց թվում է, թե մի վանդակում փակվելով` նրանք կարող են փրկել իրենց հարաբերությունները:Այդ իսկ պատճառով նրանք փորձում են վերահսկել միմյանց: Իրականում պարտադիր չէ ամեն ինչ իմանալ միմյանց մասին շփումն ավելի բազմակողմանի դարձնելու համար:  Եթե զույգերը չփորձեն միմյանց կապել հավիտյան սիրո ու հավատարմության  խոստումներով, ապա հարաբերությունները դրանից չեն տուժի, այլ ընդհակառակը, կլինեն ավելի առողջ, անկեղծ, հաճելի ու երկարատև: Զուգընկերոջը  մոտ պահելու համար պետք չէ վանդակի մեջ նրան պահել,  այլ հարկավոր է ազատություն տալ:Մտերիմ մարդուն կորցնելու վախը հաճախ բերում է իրական կորստի: Խանդը, կասկածամտությունը և դիմացինին վերահսկելու ցանկությունը հարաբերությունները դարձնում են ծանր ու ձանձրալի: Այն, ինչ տղամարդն ու կինը թույլ չէին տա իրենց հարաբերությունների սկզբում, կես տարի հետո դառնում է հնարավոր ու սովորական: Կարող է թվալ, որ  հենց այդ ինքնաարտահայտման ազատությունն է այդքան կարևոր հարաբերություններում, սակայն  իրականում  դա վկայում է զգուշավորության և սեփական գործողությունների հանդեպ վերահսկողության զգացողության կորստի մասին:
Հետաքրքրության կորուստը միմյանց հանդեպ հիմնականում հեռավորության չափազանց կրճատման հետևանք է: Բավական է միմյանցից որոշ ժամանակով  հեռանալ, ու կնոջը նորից հաճելի կլինի զարդարվել իր տղամարդու համար, իսկ տղամարդն էլ մեծ հաճույքով նորից կձգտի դեպի իր կինը:
Հարաբերությունները խաղ են, որոնք հետաքրքրիր են ոչ թե իրենց արդյունքներով, այլ ընթացքով:
Շատերին թվում է, թե հարաբերությունների խաղի նպատակն այն է, երբ կարող ես  ասել. «Ահա և վերջ, նա իմն է»: Սակայն, երբ սկսում ես այդպես մտածել, խաղը կորցնում է իր իմաստը, հարաբերությունները վերածվում են ձանձրալի առօրյայի:  Հարաբերությունների թարմությունը պահելու համար անհրաժեշտ է հրաժարվել հստակությունից, հաղթահարել սեփական վախն ու թույլ տալ հարաբերություններին հավասարակշռվել հայտնիի և անհայտի սահմանագծում: Վախերը հաղթահարելն այդքան էլ հեշտ չէ, սակայն միայն այդպես կարելի է կառուցել թեթև, ազնիվ ու կայուն հարաբերություններ: Այդ ամենը հասկանալու համար անհրաժեշտ է սեփական անձի վրա փորձել:
Փորձեք միմյանցից անկախ լինել:Մի վերահսկեք միմյանց: Եղեք այնպիսին, ինչպիսին կաք, բայց մի մոռացեք, որ ձեր կողքին կա մեկը, ով թանկ է ձեզ և որը նույնպես պետք է մնա այնպիսին, ինչպիսին  կա: Այլ մարդու սեփական տարածքը պետք է հարգել և պահպանել, ինչպես սեփականը: Միայն հոգևոր, ֆինանսական ու տնտեսական անկախությունը կարող է  հարաբերությունները դարձնել իսկապես ամուր: Պայքարեք ձեր ինքնուրույնության համար և գնահատեք այլ մարդկանց ազատությունը:
Միմյանց հետ զրուցելու կարողությունը ևս շատ կարևոր ու սկզբունքային կանոն է. փորձեք անիմաստ չխոսել, չբանբասել, չքննարկել աշխատանքային խնդիրները, այլ խոսել միայն կարևորի մասին, ձեր և ձեր հարաբերությունների մասին, այն ամենի, ինչ կատարվում է ձեր միջև: Անպայման անհրաժեշտ է ամեն ինչ բարձրաձայնել` ինչու՞ են ձեզ անհրաժեշտ այդ հարաբերությունները, ի՞նչն է ձեզ դուր գալիս, ի՞նչն է անհանգստացնում, դեպի ու՞ր եք գնում, ինչպե՞ս եք տեսնում ձեր ապագան: Հիշաչար մի եղեք, լուռումունջ մի հրաժարվեք ձեր ցանկություններից, խոսեք դրանց մասին:  Հիշեք միայն մեկ բան, որ սիրած էակը ձեր թշնամին չէ, նա ձեզ ոչինչ պարտական չէ, հիշեք նաև այն, որ դուք ցանկանում եք պահել նրան ձեր կողքին: Ուստի միակ գործիքը, որը դուք ունեք, խնդրանքն է, փոխզիջումն ու պայմանավորվածությունը: Միգուցե  ձեզ միանգամից  չհաջողվի հստակեցնել ու պարզաբանել հարաբերությունները, սակայն այն, որ դուք միասին եք դա ցանկանում անել, արդեն իսկ բավարար է  ձեր հարաբերություններն ավելի, քան երբևէ ամուր դարձնելու համար: 

57.jpgՅուրաքանչյուր զույգ ձգտում է հասնել անթերի հարաբերությունների, որպեսզի հենց իրենց զույգը երկար ժամանակ կատարյալ համարվի: Այսպիսին է սիրահարված մարդկանց հոգեբանությունը: Սակայն այդ կատարելությանը հասնելու համար մարդուն անհրաժեշտ է երկարատև աշխատել սեփական <<Ես>>-ի ու հարաբերությունների վրա:
Մեզնից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, հետաքրքրություններն ու աշխարհայացքը, սակայն նորմալ հարաբերությունների ստեղծման համար անհրաժեշտ է հաշվի նստել նաև դիմացինի ցանկությունների ու հետաքրքրությունների հետ: Հարաբերությունների վրա ազդող հիմնական բաղադրիչներից մեկը սերն է: Առանց սիրո բոլոր հարաբերությունները փլուզվում են: Սովորաբար, երբ մարդիկ սկսում են հանդիպել, նրանք միշտ հավատում են, որ իրենց հարաբերությունների հիմքում ընկած է իսկական սերը  (այն տեղի է ունենում ենթագիտակցաբար): Մարդ սկսում է հիշել, թե իրենց հարաբերություններում ինչ վառ հուշեր ու երջանիկ պահեր են եղել ու նաև վեճեր` փորձելով այսուհետ խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից: Սակայն հետաքրքրությունների տարբերությունները միշտ չէ, որ հանգեցնում են վեճերի: Երբեմն, ընդհակառակը, մարդու հետաքրքրությունների միջոցով կարելի է շատ բան իմանալ նրա մասին: Մարդ չի կարող ամեն ինչ պատմել իր մասին, երբեմն նրա հետաքրքրությունները պատմում են դա իր փոխարեն. դրա համար անհրաժեշտ է ընդունել երկրորդ կեսի հետաքրքրություններն ու կիսել դրանք: Որակյալ հարաբերությունների ցուցանիշն այն է, որ երկուսն էլ մնան այնպիսին, ինչպիսին կան ցանկացած իրավիճակում` չսահմանափակելով իրենց ու դիմացինի ձգտումները: Սեփական անձի հանդեպ կասկածների պատճառով կանայք և տղամարդիկ ձգտում են միմյանց իրենց կողքին պահել: Նրանց թվում է, թե մի վանդակում փակվելով` նրանք կարող են փրկել իրենց հարաբերությունները: Այդ իսկ պատճառով նրանք փորձում են վերահսկել միմյանց: Իրականում պարտադիր չէ ամեն ինչ իմանալ միմյանց մասին շփումն ավելի բազմակողմանի դարձնելու համար: Եթե զույգերը չփորձեն միմյանց կապել հավիտյան սիրո ու հավատարմության  խոստումներով, ապա հարաբերությունները դրանից չեն տուժի, այլ ընդհակառակը, կլինեն ավելի առողջ, անկեղծ, հաճելի ու երկարատև: Զուգընկերոջը մոտ պահելու համար պետք չէ վանդակի մեջ նրան պահել, այլ հարկավոր է ազատություն տալ: Մտերիմ մարդուն կորցնելու վախը հաճախ բերում է իրական կորստի: Խանդը, կասկածամտությունը և դիմացինին վերահսկելու ցանկությունը հարաբերությունները դարձնում են ծանր ու ձանձրալի: Այն, ինչ տղամարդն ու կինը թույլ չէին տա իրենց հարաբերությունների սկզբում, կես տարի հետո դառնում է հնարավոր ու սովորական: Կարող է թվալ, որ հենց այդ ինքնաարտահայտման ազատությունն է այդքան կարևոր հարաբերություններում, սակայն իրականում դա վկայում է զգուշավորության և սեփական գործողությունների հանդեպ վերահսկողության զգացողության կորստի մասին: Հետաքրքրության կորուստը միմյանց հանդեպ հիմնականում հեռավորության չափազանց կրճատման հետևանք է: Բավական է միմյանցից որոշ ժամանակով հեռանալ, ու կնոջը նորից հաճելի կլինի զարդարվել իր տղամարդու համար, իսկ տղամարդն էլ մեծ հաճույքով նորից կձգտի դեպի իր կինը: Հարաբերությունները խաղ են, որոնք հետաքրքրիր են ոչ թե իրենց արդյունքներով, այլ ընթացքով: Շատերին թվում է, թե հարաբերությունների խաղի նպատակն այն է, երբ կարող ես  ասել. «Ահա և վերջ, նա իմն է»: Սակայն, երբ սկսում ես այդպես մտածել, խաղը կորցնում է իր իմաստը, հարաբերությունները վերածվում են ձանձրալի առօրյայի: Հարաբերությունների թարմությունը պահելու համար անհրաժեշտ է հրաժարվել հստակությունից, հաղթահարել սեփական վախն ու թույլ տալ հարաբերություններին հավասարակշռվել հայտնիի և անհայտի սահմանագծում: Վախերը հաղթահարելն այդքան էլ հեշտ չէ, սակայն միայն այդպես կարելի է կառուցել թեթև, ազնիվ ու կայուն հարաբերություններ: Դա հասկանալու համար անհրաժեշտ է այդ ամենը սեփական անձի վրա փորձել: Փորձեք միմյանցից անկախ լինել: Մի՛ վերահսկեք միմյանց: Եղեք այնպիսին, ինչպիսին կաք, բայց մի մոռացեք, որ Ձեր կողքին կա մեկը, ով թանկ է Ձեզ և որը նույնպես պետք է մնա այնպիսին, ինչպիսին  կա: Այլ մարդու սեփական տարածքը պետք է հարգել և պահպանել, ինչպես սեփականը: Միայն հոգևոր, ֆինանսական և տնտեսական անկախությունը կարող է հարաբերությունները դարձնել իսկապես ամուր: Պայքարեք Ձեր ինքնուրույնության համար և գնահատեք այլ մարդկանց ազատությունը:
Միմյանց հետ զրուցելու կարողությունը ևս շատ կարևոր ու սկզբունքային կանոն է. փորձեք անիմաստ չխոսել, չբանբասել, չքննարկել աշխատանքային խնդիրները, այլ խոսել միայն կարևորի մասին, ձեր և ձեր հարաբերությունների մասին, այն ամենի, ինչ կատարվում է ձեր միջև: Անպայման անհրաժեշտ է ամեն ինչ բարձրաձայնել` ինչու՞ են ձեզ անհրաժեշտ այդ հարաբերությունները, ի՞նչն է ձեզ դուր գալիս, ի՞նչն է անհանգստացնում, դեպի ու՞ր եք գնում, ինչպե՞ս եք տեսնում ձեր ապագան: Հիշաչար մի եղեք, լուռումունջ մի հրաժարվեք Ձեր ցանկություններից, խոսեք դրանց մասին: Հիշեք միայն մեկ բան, որ սիրած էակը Ձեր թշնամին չէ, նա Ձեզ ոչինչ պարտական չէ, հիշեք նաև այն, որ Դուք ցանկանում եք պահել նրան Ձեր կողքին:Ուստի միակ գործիքը, որը Դուք ունեք, խնդրանքն է, փոխզիջումն ու պայմանավորվածությունը: Միգուցե Ձեզ միանգամից չհաջողվի հստակեցնել ու պարզաբանել հարաբերությունները, սակայն այն, որ դուք միասին եք դա ցանկանում անել, արդեն իսկ բավարար է ձեր հարաբերություններն ավելի, քան երբևէ ամո
ւր դարձնելու համար: 


Մեկնաբանություններ (2)

Anna
Մեկնաբանությունը թողել է 4-21-2013 At 04:39 am

Indz dur ekav hodvac@. Shnorhakalutyun.

Harmonia.am
Մեկնաբանությունը թողել է 4-21-2013 At 08:29 am
Խնդրեմ
Թողնել Մեկնաբանություն
* Ձեր անունը:
* Ձեր Էլ-հասցեն:
(Ոչ հասանելի)
Կայք:
* Անվտանգության կոդ:
Security Image Փոփոխել
Հավաքեք տառերը և թվերը անվտանգության կոդից:
* Նամակ: