Մեր մասին


Ապրելով դժվարին սոցիալ-հոգեբանական պայմաններում` մարդիկ ժամանակ առ ժամանակ բախվում են տարբեր խնդիրների, կորցնում  հոգու և մարմնի ներդաշնակությունը` դառնալով դյուրագրգիռ, անհանգիստ, և հաճախ նման իրավիճակը թվում է անկառավարելի: Ինքն իրեն ավելի հեշտությամբ կառավարելու համար մարդ նախ և առաջ պետք է ինքն  իրեն լավ ճանաչի. չէ՞ որ ինքնաճանաչումը հզոր ուժ է, առանց որի անհնար է պատկերացնել  սեփական ներաշխարհի բացահայտումն ու կատարելագործումը:                                                                                        
Ինքն իրեն և շրջապատին ճանաչելու գիտություններից է հոգեբանությունը, որն ուսումնասիրում է մարդու և կենդանիների հոգեկան երևույթները, վարքն ու գործունեությունը:
www.harmonia.am-ը հոգեբանական կայք է, որի նպատակը հասարակությանը հոգեբանական տեղեկատվություն փոխանցելն ու հոգեբանական աջակցություն ցուցաբերելն է: 
Մեր կայքում դուք կգտնեք ձեզ հուզող շատ հարցերի պատասխաններ, հայերեն և ռուսերեն լեզուներով  կկարդաք բազմաթիվ  հետաքրքրաշարժ հոդվածներ, նորություններ, աֆորիզմներ, առակներ, հաջողության պատմություններ, գրքեր, կծանոթանաք հայտնի հոգեբանների  կենսագրությանը, կբացահայտեք ինքներդ ձեզ  պրոֆեսիոնալ հոգեբանական  թեստերի  միջոցով, կդիտեք խորը մտորումների առիթ հանդիսացող հոգեբանական ֆիլմեր և տեսանյութեր, ինչպես նաև կլիցքաթափվեք աֆիրմացիաների և մեդիտացիաների միջոցով:
Եվ վերջապես, ստանալով տարբեր հետաքրքիր տեղեկատվություն հոգեբանության վերաբերյալ, դուք կարող եք կիսվել ձեր գիտելիքներով  մեր ֆորումի անդամների հետ` օգնելով միմյանց հաղթահարել ամենատարբեր խնդիրները և ձեռք բերել հոգեկան ներդաշնակություն, ասել է թե հարմոնիա…  
                                                                   Հարգանքներով` Գոհար Շաքարյան

Ապրելով դժվարին սոցիալ-հոգեբանական պայմաններում` մարդիկ ժամանակ առ ժամանակ բախվում են տարբեր խնդիրների, կորցնում հոգու և մարմնի ներդաշնակությունը` դառնալով դյուրագրգիռ, անհանգիստ, և հաճախ նման իրավիճակը թվում է անկառավարելի: Ինքն իրեն ավելի հեշտությամբ կառավարելու համար մարդ նախևառաջ պետք է ինքն  իրեն լավ ճանաչի. չէ՞ որ ինքնաճանաչումը հզոր ուժ է, առանց որի անհնար է պատկերացնել սեփական ներաշխարհի բացահայտումն ու կատարելագործումը:
Ինքն
 իրեն և շրջապատին ճանաչելու գիտություններից է հոգեբանությունը, որն ուսումնասիրում է մարդու և կենդանիների հոգեկան երևույթները, վարքն ու գործունեությունը: 
www.harmonia.am-ը հոգեբանական կայք է, որի նպատակը հասարակությանը հոգեբանական տեղեկատվություն փոխանցելն ու հոգեբանական աջակցություն ցուցաբերելն է: Մեր կայքում դուք կգտնեք ձեզ հուզող շատ հարցերի պատասխաններ, կկարդաք բազմաթիվ հետաքրքրաշարժ հոդվածներ, նորություններ, աֆորիզմներ, առակներ, հաջողության պատմություններ, գրքեր, կծանոթանաք հայտնի հոգեբանների կենսագրությանը, կբացահայտեք ինքներդ ձեզ պրոֆեսիոնալ հոգեբանական թեստերի միջոցով, կդիտեք խորը մտորումների առիթ հանդիսացող հոգեբանական ֆիլմեր և տեսանյութեր, ինչպես նաև կլիցքաթափվեք աֆիրմացիաների և մեդիտացիաների միջոցով: Եվ վերջապես, ստանալով տարբեր հետաքրքիր տեղեկատվություն հոգեբանության վերաբերյալ, դուք կարող եք կիսվել ձեր գիտելիքներով  մեր ֆորումի անդամների հետ` օգնելով միմյանց հաղթահարել ամենատարբեր խնդիրները և ձեռք բերել հոգեկան ներդաշնակություն, ասել է թե հարմոնիա…  

Հարգանքներով` Գոհար Շաքարյան