Չկա մարդ, որ ամենուր և միշտ կարողանա ինքն իրեն ղեկավարել, չկա նաև այնպիսի մարդ, որ երբեք իրեն չկարողանա իշխել:
Երբ մարդիկ կարող են իրենք իրենց օգնել, նրանք հաճախ դա չեն ցանկանում: Շատերն անգիտակցաբար ձգտում են դեպի տառապանքը, շատերին էլ ցանկալի է երեխայի նման անօգնական մնալ: Երբ մարդիկ որևէ մեկի խորհրդով անկեղծորեն ցանկանում են օգնել իրենք իրենց, միևնույն է, մեծ մասամբ չեն իմանում` ինչպես դա անել: Հիմնական դժվարությունն այն է, որ որոշ մարդկանց մեջ թույլ են զարգացած այն գիտակցական ուժերը, որոնց միջոցով հնարավոր է ղեկավարել հզոր անգիտակցականն ընտրած ուղղությամբ:
Ինքնակարգավորման լավագույն մեխանիզմներից է ինքնաներշնչումը, որի նպատակը սեփական անձի մեջ ցանկալի հոգեվիճակների առաջացումն է: Այն իրականացվում է խոսքի, գործողությունների կամ ինչ-որ արտահայտիչ շարժումների միջոցով:Գիտակցական ինքնաներշնչումը արդյունավետ կիրառելու համար հարկավոր է զինվել համբերությամբ և հավատով սեփական ուժերի նկատմամբ:
<<Մեդիտացիա>> բառը թարգմանաբար նշանակում է մտասուզում: Այն օգնում է ձերբազատվել սթրեսներից, ներքին կոնֆլիկտներից, ձեռք բերել մարմնի և հոգու ներդաշնակություն: Գտե՛ք այդ ներդաշնակությունը ստորև ներկայացված աֆիրմացիաների և մեդիտացիաների միջոցով: