Ճանաչի՛ր ինքդ քեզ, և դու կճանաչես աշխարհը
Ինքնաճանաչումը հզոր ուժ է, որն օգնում է մարդկանց բացահայտել սեփական ներաշխարհը, պոտենցիալ կարողություններն ու հնարավորությունները: Այն բարդ և երկարատև գործընթաց է, որը որոշակի ջանքեր և անկեղծություն է պահանջում սեփական անձի նկատմամբ:
Ինքնաբացահայտման միջոցներ գոյություն են ունեցել դեռևս հին ժամանակներից: Սկսած 19-րդ դարի երկրորդ կեսից, երբ սկսվեց ժամանակակից հոգեբանության բուռն զարգացումը, հոգեբանները ստեղծեցին բազմաթիվ մեթոդներ, որոնց թվին էին պատկանում նաև հոգեբանական թեստերը:
Թեստը (անգլերեն «test»-ստուգում, փորձարկում) կարճաժամկետ, ստանդարտացված փորձարկում է, որի միջոցով չափվում կամ գնահատվում է մարդու այս կամ այն հոգեբանական առանձնահատկությունը: Ներկայումս բազմաթիվ թեստեր են ստեղծվել մարդկանց խառնվածքի, բնավորության գծերի, հաղորդակցման որակների, ընդունակությունների չափման և գնահատման համար: Գոյություն ունեն գիտականորեն հիմնավորված և հանրամատչելի հոգեբանական թեստեր, որոնք պետք է լինեն հուսալի, ճշգրիտ և ստանդարտացված: Թեստերը մարդկանց հնարավորություն են տալիս հաշված րոպեների ընթացքում հավաստի տեղեկություններ ստանալ սեփական անձի մասին, բացահայտել սեփական ներաշխարհի թերություններն ու առավելությունները, ավելի խորը ճանաչել ոչ միայն ինքն իրեն, այլև շրջապատող աշխարհը, ներքին աշխատանք տանել սեփական անձի հետ: Այսպիսով, կարելի է ասել, որ ինքնաճանաչումը շրջապատի ճանաչման և ինքնակատարելագործման լավագույն ուղիներից մեկն է: Դե ինչ, բացահայտե՛ք ինքներդ ձեզ ստորև ներկայացված թեստերի միջոցով:
Բնավորության մասին պատմում են մանկական խաղերն ու խաղալիքները
Ի՞նչ է ասում սուրճի տեսակը մարդու բնավորության մասին
Կարողանու՞մ եք երեխաներին ճիշտ դաստիարակել
Կնո՞ջ թե՞ տղամարդու բնավորություն
Դժվա՞ր է արդյոք հրաժարվել անցանկալի սովորությունից
Կարողանու՞մ եք արդյոք երջանիկ լինել
Կարողանու՞մ եք ազդել մարդկանց վրա
Ինչո՞վ եք առաջնորդվում շփման մեջ
Որքանո՞վ եք հասկանում մարմնի լեզուն
Ինչպե՞ս եք վերաբերվում իրականությանը
Շփվողականության մակարդակի գնահատում
Որքանո՞վ է զարգացած Ձեր ինտուիցիան
Ով ինչպես ուտում, այնպես էլ սիրու՞մ է
Զարդերը և հանդերձանքի այլ տարրերը